Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ինչի վրա են ծախսվել երիտասարդական հիմնադրամի գումարները. Կարեն Ավագյանի զանգն ու զարգացումները (տեսանյութ)
 

 


   armlur.am

Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանը դիմում էր ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե` նույն այդ հիմնադրամի գործադիր տնօրենի գործողությունների հետ կապված: Արդյունքում հարուցվել էր քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Կարեն Ավագյանի կողմից բացահայտումների եւ հիմնադրամի տնօրենի հետ զրույցների մասին:

Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` Մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ բացահայտման դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո, երբ մի շարք գերատեսչությունների պաշտոնատար անձինք հավաքում էին իրենց իրերը կամ հրաժարականի դիմումներ գրում, Կարեն Ավագյանը, վստահ լինելով, որ նոր իշխանությունները իր կողքով անտարբեր չեն անցնելու, որոշել է անձամբ ներքին ստուգումներ իրականացնել, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափի:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: armlur.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: armlur.am
Դիտումներ: 536

Загрузка...
Загрузка...