RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ինչ կա եկեղեցու նկուղում. Խայտառակ բացահայտում
 


 


   Աղբյուրը

Հուլիսի 6-ին լարված իրավիճակ է ստեղծվել Մայր Աթոռում: Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող հայտնի անձինք ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատուն: Նրանք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը: Միջադեպի ընթացքում տեղի է ունեցել ուշագրավ բացահայտում: Բողոքողները ասել են, թե վաճառվել է Մայր Աթոռում պահվող եզակի մասունքը՝ Սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Փրկչի կողը:

Ըստ տեղեկության, աշխարհում կա Գեղարդի 5 օրինակ, որոնցից օրիգինալը միայն Մայր Աթոռում պահվող Սուրբ Գեղարդն է:

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ Սրբազանը հայտնել է, որ Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը կտրվել է եւ նվիրվել ռուս քաղաքապետի:

Թե ինչ քաղաքապետի մասին է խոսքը, որ քաղաքապետի, եւ թե ինչու է Մայր Աթոռը, անկասկած ոչ առանց Կաթողիկոսի իմացության, ռուս քաղաքապետին նվիրել այդ թանկարժեք, փաստացի բացառիկ մասունքի թեկուզ մի կտորը, պարզ չէ:

Բայց, փաստորեն, Դիվանատան շուրջ ստեղծված իրավիճակում բացահայտվում է ըստ էության մի խայտառակություն, որն անկախ այն հանգամանից, թե մասունքը չի վաճառվել, այլ մի կտորը նվիրվել է, ամենեւին չի դադարում լինել այդպիսին:

Ավելին, այս դեպքում դեռ պարզ չէ, թե ինչ ասել է նվեր եւ ֆորմալ առումով վաճառք չլինելով, ամենեւին բացառված չէ, որ ոչ ֆորմալ տեսանկյունից գործարքը ունեցել է հենց այդ բնույթը, այսինքն բացառիկ սրբազան մասունքի կտորը ռուս քաղաքապետի է նվիրվել այդ քաղաքապետից որեւէ ակնկալիքի, կամ այդ քաղաքապետի որեւէ ծառայության դիմաց:

Հետաքրքիր է, ունի՞ ԱԱԾ-ն Մայ Աթոռի «նկուղները» ուսումնասիրելու եւ այնտեղ հատուկ գործողություն անելու իրավասություն: Որովհետեւ, ըստ էության պատահաբար բացահայտված նվիրատվության դեպքը հուշում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության գործողություններում կարող են լինել այլ այդպիսի օրինակներ էլ, երբ եկեղեցու պատմական գանձարանի այս կամ այն դրվագը ծառայել է այս կամ այն «աշխարհիկ» խնդիրներ լուծելու համար «նվիրատվությունների» առարկա:

Հայաստանում ներկայում տեղի է ունենում «նկուղների» մաքրման լայն գործընթաց, որն ուղեկցվում է աղմկոտ բացահայտումներով: Գործընթացն ամբողջական լինելու համար թերեւս արժե, որ այն անցնի նաեւ «հոգեւոր իշխանության» «նկուղներով», հաշվի առնելով մի քանի հանգամանք.

այդ իշխանությունը տարիներ շարունակ սերտաճել է Հայաստանում իշխած համակարգի հետ եւ դարձել «վստահության շրջանակի» լիարժեք մասնակից, կատարել իր դերն այդ համակարգի բարոյա-քաղաքական նկարագիրը քողարկելու գործում եւ ըստ այդմ ստացել համակարգային իր քվոտաներն ու արտոնությունները.
Հայ Առաքելակայն եկեղեցին ինքնին, որպես կառույց՝ իր պատմական իհարկե ոչ միարժեք, սակայն անխոս հարուստ եւ հսկայական կենսափորձով, իր կառուցվածքով, համաշխարհային տարածվածությամբ, նաեւ քրիստոնյա աշխարհում իր պատմա-քաղաքական ճանաչված, լեգիտիմ դերակատարությամբ չափազանց արժեքավոր եւ կարեւոր կառույց է հայության, ընդհուպ հայկական պետականության համար: Պարզապես անհրաժեշտ է գտնել այդ կառույցի համարժեք տեղը, դերը, գործունեության շրջանակը:
Հայաստանում նոր համակարգ է, նոր իշխանություն, որը փորձում է կառուցել հասարակական-պետական նոր, կոռուպցիայից եւ անօրինականության այլ մեխանիզմներից զերծ հարաբերություն, պսեվդո կամ ցուցանակային պետությունից դառնալ իրական, կենսունակ, քաղաքացիների պետություն:

Այստեղ Հայ Առաքելական եկեղեցին կարող է եւ թերեւս պետք է ունենա իր հանրային դերը: Այդ դերը խոշոր հաշվով նաեւ անխուսափելի է, եւ հարցն այն է, թե ինչպիսին պետք է լինի այն, որքանով պետք է օգտակար լինի այդ հանրության եւ պետության համար վերափոխումների լայն գործընթացում: Այդ տեսանկյունից է, որ կարեւոր է, որպեսզի «մաքրվեն» նաեւ ՀԱԵ «նկուղները», եւ ինչպես պետությունն է վերադարձվում քաղաքացիներին, այնպես էլ եկեղեցին վերադարձվի իր հետեւորդներին:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18) | Հեղինակ: Աղբյուրը
Դիտումներ: 6600