Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ինչ է պայմանավորվել Փաշինյանը Պուտինի հետ. գազի նոր կանոննե՞ր
 

 


   1in.am

Էներգետիկայի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցման ուղղությամբ ուսումնասիրության արդյունք՝ ասելով, որ էլեկտրաէներգիայի գինը հնարավոր է 10 դրամ նվազեցնել միայն անապահով 20 հազար ընտանիքի համար, ինչը պայմանավորվել են «Տաշիր» ընկերության հետ՝ դրա շահույթի հաշվին, իսկ գազի գնի նվազեցում հնարավոր չէ, քանի որ կան ռիսկեր թե՛ դոլար-դրամ փոխարժեքի, թե՛ սահմանին գազի գնի հետ կապված: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախարարը ոչինչ չի ասել ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի մասով, որոնք գուցե ևս «նպաստում» են ինքնարժեքի բարձրացմանը:

Բանն այն է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ուսումնասիրում են գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցման հնարավորություն, և որ ինքն այդ մասին խոսել է նույնիսկ Պուտինի հետ, Սոչիում՝ ասելով, որ թեև սահմանին Ռուսաստանը գազը մատակարարում է էժան, սակայն Հայաստանի բնակչի համար դա ոչինչ է, քանի որ տանը բնակիչը ստանում է թանկ գազ:

Էլեկտրաէներգիայի ու գազի գնագոյացումը ըստ էության ունի շաղկապվածություն, թեև գազի ոլորտում այլ սուբյեկտ է, էլեկտրաէներգիայի ոլորտում՝ այլ: Այստեղ բաշխիչ ցանցերի սեփականատերը «Տաշիր» ընկերությունն է, որը պատկանում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին: Բայց այստեղ կա մի հանգամանք էլ՝ ոլորտում խոշոր խաղացող է նաև «Գազպրոմը», որին է պատկանում խոշորագույն արտադրող Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը: Իսկ առաջիկայում այդ բլոկի դերը լինելու է մեծ, քանի որ ատոմակայանը կանգնում է նորոգման՝ 10 տարով շահագործումը երկարաձգելու համար, որը կատարվում է ռուսական վարկով: Այսինքն՝ ներկայումս էլեկտրաէներգիայի հարցում մեծ է լինելու գազի գնի դերը: Գազի գնի հարցում էլ մեծ է «Գազպրոմ Արմենիայի» դերը, որը սահմանին գազը ստանալով 150 դոլարով՝ ներքին սպառման համար թանկացնում է կրկնակի:

Մյուս կողմից, սակայն, այդ գինը հաստատում է հանրային ծառայությունների կարգավորման անկախ հանձնաժողովը: Ուրեմն ի՞նչ կարիք կա հարցը բարձրացնելու Պուտինի առաջ: Խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանում այդ անկախ հանձնաժողովը իրականում գործել է ըստ էության նույն տրամաբանությամբ, ինչով տնտեսական մրցակցության պաշտպանության անկախ հանձնաժողովը,՝ օրինակ: Այսինքն՝ եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության անկախ հանձնաժողով, սակայն Հայաստանում չի եղել պաշտպանված տնտեսական մրցակցություն, այլ հակառակը՝ հանձնաժողովը իրենով լեգիտիմացրել է մոնոպոլիաները և օլիգոպոլիաները: 

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 08.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 853

Загрузка...
Загрузка...