Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ինչ է կատարվում Աստղիկ Ալեքսանյանի հետ կապ ունեցող դպրոցում
 

 


   «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  «Անցած տարի Արթիկի թիվ 7 դպրոցը՝ թերբեռնվածության պատճառով, օպտիմալացվեց, աշակերտները տեղափոխվեցին այլ դպրոց, եւ շենքը 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Չեխ-Արմ-Ինվեստ» հայ-չեխական ընկերությանը, որի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանն է։

Մենք հետաքրքրվեցինք այս գործարքով եւ պարզեցինք, որ ընկերությունը պետք է զբաղվի հագուստի արտադրությամբ եւ այն արտահանի ՌԴ եւ եվրոպական երկրներ: Այն ժամանակ ոչ ոք չէր առարկում կատարվածին, եւ մեզ հարցազրույց տվողներն էլ անանուն էին խոսում՝ խուսափելով բաց հանդես գալուց։ Ավելին՝ խոսում էին նոր աշխատատեղերի, տարածաշրջանում նմանը չունեցող արտադրության, Լֆիկի ճարպկության եւ բիզնես-հոտառության մասին։  Հեղափոխությունից հետո, ինչպես նախկին իշխանությունների շատ ձեռնարկներ, այս մեկն էլ դանդաղեց, ապա տեղեկացանք, որ դպրոցում իրականացվող շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ՍՊԸ-ն ինչ-ինչ խնդիրներ ունի նոր կառավարության հետ: Իսկ երեկ էլ տեղեկացանք, որ արթիկցիները ստորագրահավաք են նախաձեռնել»:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.07.18 | Հեղինակ: «Հրապարակ»

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.07.18) | Հեղինակ: «Հրապարակ»
Դիտումներ: 2803

Загрузка...
Загрузка...