Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ի՞նչ է կատարվում «Հանրապետական» ծննդատան պատերից ներս. ահազանգում են բուժաշխատողները
 

 


   mamul.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք ահազանգել են MAMUL.am-ին՝ խնդրելով պահպանել գաղտնիությունը և չբացահայտել իրենց ինքնությունը:

Նրանք նշել են, որ հիվանդանոցի տնօրեն, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մշտապես հակաօրինական գործողություններ է իրականացնում՝ տարբեր կերպ ճնշելով աշխատակիցներին: Բուժանձնակազմը տարիներ շարունակ վախենալով կորցնել աշխատանքը, լռել է հիվանդնացում տեղի ունեցող բացասական երևություների դեմ: Նրանց խոսքով՝ 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց տնօրինությունը ստիպում է ամեն առիթով իրենց գրպանից վճարումներ կատարել. «Վերջերս սեմինարի ուղարկեցին, դա մեր ցանկությամբ չէր, այլ հիվանդանոցի պարտադրանքով, այնուհետև, այդ միջոցառմանը մասնակցելու համար 30 000-ական դրամ պահանջեցին յուրաքանչյուրիցս: Ամեն ինչ պարտադրանքով է այստեղ. ֆորմաներ են տալիս՝ ստիպելով վճարել դրանց համար, ԲԿ-ում ցանկացած իրի համար մենք ենք վճարում. շկաֆի, գազի ապարատի, մնացած տարբեր խնդիրները լուծում ենք մեր միջոցներով»,- բողոքում էին բուժաշխատողները: Վերջինների պնդմամբ, այս ամենն արվում է տնօրենի գիտությամբ: Ավելին, ծննդատունն անմարդկային պայմաններում սպասարկում է նաև «շրջիկ հղիներին»: «Ամեն օր այդպիսի հղիներ ենք ընդունում և նստած վիճակում սիստեմա միացնում: Ո՞վ է տեսել հղիին աթոռին նստած սիստեմա միացնեն: Նրանք գլխապտույտ են ունենում, ինքնազգացողությունները վատանում է և այդ վիճակում էլ դուրս են գալիս բուժհաստատությունից»:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 08.06.18 | Հեղինակ: mamul.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: mamul.am
Դիտումներ: 5874

Загрузка...
Загрузка...