Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ի՞նչ է ակնարկում Ռոբերտ Քոչարյանը. Միքայել Հարությունյանի կյանքը՝ վտանգի տա՞կ
 

 


   

Չնայած այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրել է ԼՂՀ և ՀՀ նախագահների բարձրագույն պաշտոնները` դժվար է նրան հրապարակային գործիչ համարել: Հատկապես պաշտոնաթողությունից հետո Քոչարյանը հանդես չի եկել, այսպես կոչված, ստանդարտ հարցազրույցներով` դրանց մասին հիշելով, երբ սեփական անձը կամ շահերը կարևորելու խնդիր է ունեցել: Երկրորդ նախագահն այս ժանրից շեղվեց երկու օր առաջ, երբ Մարտի 1-ի թեմայով հարցազրույց տվեց yerevan.today կայքին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ արտերկրում գտնվող Ռոբերտ Քոչարյանից ոչ ոք չէր խնդրել հրապարակային ցուցմունք տալ, մանավանդ, որ քննություն իրակացնող մարմինն ի գիտություն է ընդունել երկրորդ նախագահի իրազեկումը, որ ՀՔԾ կարող է ներկայանալ միայն հուլիսի 25-ից հետո:

Գրեթե բոլոր փորձագետները կարծիք են հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ինքնապաշտպանական բնույթ ունի` հաշվի առնելով այն անելանելի վիճակը, որում նա հայտնվել է Մարտի 1-ի գործով: Այս վարկածն, իհարկե, տեղ ունի. Ռոբերտ Քոչարյանը երբեք այսքան մոտ չի եղել քրեական հետապնդման, մանավանդ, որ Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո նախաքննությունը դուրս է եկել երկրորդ նախագահի հետքի վրա:

Այս լույսի ներքո Ռոբերտ Քոչարյանի նախօրեին տված հարցազրույցն ավելի բազմաշերտ է և հաստատ ավելի ընդգրկուն խնդիր է լուծում, քան` մեխանիկական ինքնապաշտպանությունը, մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքը կորցրել է իր արժեքը և շատ քչերն են ուղիղ տեքստով ընկալում այն

Մանրամասները ՝ 1in.am



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.07.18)
Դիտումներ: 364

Загрузка...
Загрузка...