Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, որ «նադաել են եղել», ուզում են ԱԺ-ն շուտ լուծարվի
 

 


   armtimes.com

Հայաստանի Հանրապետական կուսակցությունում արշալույսները շարունակում են խաղաղ չլինել: Իրավիճակը, հատկապես սրվել է ԱԱԾ վերջին բացահայտումներից հետո: Մասնավորապես, ՀՀԿ-ականների համար ճակատագրական են եղել Մանվել Գրիգորյանի հետ կապված Ազգային անվտանգության ծառայության սկանդալային բացահայտումները: Բանն այն է, որ «զինվորի բաժինը» գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում գտնելուց հետո, ՀՀԿ-ականները խեղճացել են, այլ կերպ ասած՝ «լեզուները կարճացել» է: Արդյունքում ՀՀԿ-ականները նոր կառավարությանը քննադատելիս դարձել են զգուշավոր, քանի որ մտավախություն ունեն, որ որպես պատասխան իրենց էլ մատնացույց են արվելու իրենց իշխանության օրոք տեղի ունեցած եւ հիմա բացահայտվող աղմկալի սկանդալները:

ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը «Հայկական ժամանակ»-ի հետ մասնավոր զրույցում նշեց, որ կուսակցությունը «կոտրված» է, սակայն քաղաքական թիմի որոշ առանցքային դեմքեր իրենց ցանկությամբ շարունակում են այնպիսի հայտարարություններով հանդես գալ, թե իբր ՀՀԿ-ի գործերը լավ են: Իրականում, այս կուսակցությունում քայքայման լայնամասշտաբ գործընթաց է սկսվել:

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դարձել են անիմաստ, իսկ ահա Մանվել Գրիգորյանի հետ կապված աղմուկից հետո դրանք տեղի են ունենում ձեւական: Հավաքվում են կազմի մի քանի անդամներ՝ ընդամենը ցույց տալու համար, որ իրենք դեռ գոյատեւում են: ԳՄ-ի գործարար թեւի ներկայացուցիչները հարկ չեն համարում նիստերին ներկայանալ:

Այն, որ ՀՀԿ ԳՄ-ի նիստերը պասիվացել են եւ այլեւս նախկինի նման չեն համարվում քաղաքական թիվ մեկ իրադարձություններից մեկը, չեն հերքում նաեւ ՀՀԿ-ականները: Մասնավորապես, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով ՀԺ-ին, թե ինչու՞ են նիստերը թաքուն անում, այսինքն՝ իր մշտական ճեպազրույցները չեն լինում, պատասխանեց.

«Թաքունը ո՞վ է անում: Մինչեւ հիմա բացի Հանրապետական կուսակցությունից էլ ո՞ր կուսակցության նիստերն եք լուսաբանել: Ուրեմն, պետք է ասենք, որ հիմա իշխանությունը իր կուսակցական նիստերը թաքու՞ն է անում: Նախկինում իշխանություն ենք, իսկ հիմա իշխանություն չենք: Նախկինում շատ բաներ կախված էին մեր քայլերից, իսկ հիմա կա գործող իշխանություն, որն իրականացնում է ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը»,- ասաց նա:

Այն դիտարկմանն էլ, որ ՀՀԿ-ն Մանվել Գրիգորյանի հետ կապված աղմուկից հետո վերջնականապես տապալվել է, Շարմազանովը մեկնաբանեց. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական ուժ է եւ շարունակելու է իր դերակատարումը Հայաստանի քաղաքական դաշտում: Ի՞նչ կարգավիճակով, ի՞նչ ծավալով, ի՞նչ ազդեցությամբ, դա կորոշի Հայաստանի ժողովուրդը»:

ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ էլ նեղ շրջանակներում հայտարարում են, որ օր առաջ ցանկանում են Ազգային ժողովը լուծարվի, որպեսզի իրենք ազատվեն պատգամավորական մանդատից, քանի որ արդեն «նադաել են եղել»: Այս տեղեկությունները Էդուարդ Շարմազանովը որակեց խոսակցությունների մակարդակի լուրեր եւ ասաց.

«Ես նեղ շրջանակների խոսակցությունները չեմ մեկնաբանում, երբ փաստեր կլինեն, կխոսեմ, կմեկնաբանեմ, երբեք կարծիքները չեմ մեկնաբանել: Նման ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն: Արտահերթ ընտրությունների վերաբերյալ քաղաքական համաձայնություն կլինի քաղաքական ուժերի միջեւ, նաեւ Սահմանադրությունից ելնելով կկարգավորվի: Համենայնդեպս, կառավարությունն արտահերթ ընտրությունների ժամանակացույցի մասով իր ծրագրում նշել է մինչեւ մեկ տարի ժամկետ»,- ասաց ՀՀԿ խոսնակն ու նշեց, որ կառավարության այս ծրագրային կետի շրջանակներում Հանրապետական կուսակցությունում քննարկումներ չեն եղել:

ՀՀԿ-ում վիճակն այնքան ճգնաժամային է, որ դեռ չեն շտապում խորհրդի նիստ հրավիրել եւ ընտրել կուսակցության առաջին փոխնախագահին: Էդուարդ Շարմազանովը մեր զրույցում ասաց, որ առաջիկայում կուսակցության խորհրդի նիստ չի նախատեսվում:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 05.07.18 | Հեղինակ: armtimes.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 4537

Загрузка...
Загрузка...