Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

ՀՀ-ում ծնված եւ հետագայում ՌԴ քաղաքացիություն ստացածները զորակոչվելո՞ւ են
 

 


   aravot.am

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե արդյոք զորակոչվելու են Ռուսաստանի անձնագիր ունեցող հայ երիտասարդները: Նա նախ նշեց, որ Ռուսաստանի քաղաքացին չի կարող ծառայել ՀՀ զինված ուժերում, իսկ եթե կամավոր եկել է ու ցանկանում է ծառայել, կարող է դիմել:

«Իսկ եթե անձը ՀՀ քաղաքացի է, որը ծնվել է ՀՀ-ում, բայց որոշակի ժամանակահատվածում ձեռք է բերել նաեւ ՌԴ-ի քաղաքացիություն, տեղեկացնեմ, որ երկքաղաքացիություն որպես այդպիսին Ռուսաստան-Հայաստան մասով չկա: Բայց նրանք, ովքեր նաեւ ՌԴ քաղաքացի են, եւ կամավոր ցանկանում են ծառայել ՀՀ զինված ուժերում, կարող են դիմել»,-պարզաբանեց Կամո Քոչունցը:

Նա նաեւ նշեց, որ ըստ օրենքի՝ եթե ԱՊՀ երկրի ցանկացած քաղաքացի, որը ազգությամբ հայ է, 12 ամիս ծառայել է ԱՊՀ այլ երկրում, կարող է մնացյալ ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 05.07.18 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 6161

Загрузка...
Загрузка...