Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Հեղափոխության արդյունքները՝ թվերով. տարեկան 100-120 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր
 

 


   1in.am

Իշխանությունների կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարի քննադատները, որպես իրենց քննադատության հիմնավարում, ներկայացնում են փաստարկը, թե կառավարությունը դեռևս տնտեսության ոլորտում առարկայական քայլեր կատարել չկարողանալու պատճառով կամ դրա փոխարեն հասարակությանը «կերակրում» է ԱԱԾ-ի ու ոստիկանության բացահայտումների տեսարաններով։ Այս թեզի հիմքում ընկած է այն համոզումը կամ մանիպուլյացիան, թե այդ բացահայտումները քարոզչականից բացի, որևէ այլ շոշափելի էֆեկտ չունեն և դրանցով փորձ է արվում մոլորեցնել հասարակությանը։

Մինչդեռ իրականությունը միանգամայն այլ է և հիմնված է ոչ թե սուբյեկտիվ ընկալումների ու գնահատականների, այլ փաստերի, թվային փաստերի վրա։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» այսօր հանդես է եկել տեղեկատվական բնույթի հրապարակմամբ, որում ներկայացված են անցած երկու ամիսների ընթացքում՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ընկած ժամանակահատվածում կառավարության կատարած քայլերի թվային ցուցանիշները ու դրանց ազդեցությունը բյուջետային մուտքերի վրա։

Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, անցած երկու ամիսներին օրս ուժային, քննչական և հարկային մարմինների կողմից բացահայտվել է ընդհանուր առմամբ 58 չարաշահման դեպք՝ ավելի քան 21 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Այս ցուցակում են այնպիսի աղմկահարույց գործեր, ինչպիսիք են «Երևան սիթի» առևտրային ցանցը (7․2 մլրդ), «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության չարաշահումները (3․3 մլրդ), գյուղատնտեսության ոլորտում չարաշահումները (1․4 մլրդ), «Սպայկա» ընկերությունը (2 մլրդ) և այլն։

Այս ցանկում, սակայն, ներառված չեն այն բացահայտումները, որոնց հետ կապված պետությանը հասցված վնասի չափը դեռ հայտնի չէ (Մանվել Գրիգորյան, Վաչագան Ղազարյան, «Երևան» հիմնադրամ և այլն)։ Նշված 21 մլրդ դրամի մոտ 25 տոկոսը՝ 5 մլրդ դրամը, հունիսի 26-ի դրությամբ արդեն իսկ վերադարձվել է պետական գանձապետարան։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է նաև անցած երկու ամիսներին հարկերի հավաքագրման ոլորտում արձանագրված փոփոխությունները։

Ըստ այդմ, 2018 թվականի մայիս ամսվա ընթացքում փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը. պլանավորված 109 մլրդ դրամի փոխարեն մայիսին միասնական գանձապետական հաշվին մուտք է եղել 111 մլրդ դրամ։ Այսինքն՝ արձանագրվել է 2 մլրդ դրամի աճ։ Սրանք անցած երկու ամիսներին արձանագրված ցուցանիշների միայն մեխանիկական թվերն են։ Ինչպիսի մուլտիպլիկատիվ ազդեցություն կարող են ունենալ այդ գործողությունները, պարզ կդառնա ավելի երկար ժամանակահատվածում, երբ հնարավոր կլինի գնահատական տալ նոր կառավարության գործունեության 5-6 ամիսներին։

Բայց կարևոր է մի փաստ. Կոռուպցիայի դեմ պայքարը միայն ԱԱԾ-ի ու ոստիկանության դիտարժան տեսանյութերը չեն, դրանց արդյունքում պետությանն է վերադարձվում բավական նշանակալի գումար։ Ինչպես վերը նշվեց, անցած երկու ամիսներին այդ գծով բացահայտվել է ընհանուր առմամբ 21 միլիարդ դրամի չարաշահման դեպք։ Այսինքն՝ եթե անգամ մեխանիկական միջինացում կատարենք՝ միայն կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կատարված գործողություններով ամսական կտրվածքով բացահայտումների ծավալը կազմում է ավելի քան 10 միլիարդ դրամ։

Ընդ որում, այդքանը բացահայտվել է կառավարության ձևավորման առաջին փուլից հետո, երբ դեռ երկրում տիրում էր հեղափոխական վիճակ, պետական կառույցներից շատերի ղեկավար կազմերը նշանակված չէին, պետական կառավարման համակարգում կար երբեմն քաոսի հասնող անորոշություն։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր ամսվա հետ նոր իշխանությունը, նոր կառավարությունը ավելի է այսպես ասած ամրապնդվում և մտնում օպերատիվ կառավարման հուն արդեն ժամանակի իրական ռեժիմում։

Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այդ ուղղությամբ կատարվելիք գործողությունների արդյունքում բացահայտվելիք գումարը գերազանցելու է առաջին երկու ամիսների ցուցանիշներին։ Որևէ մեկը չի կասկածում, որ Հայաստանում կոռուպցիան ու թալանն այնքան համատարած ու համակարգված բնույթ է կրել, որ դրանց արդյունքում պետությանը հասցված վնասների բացահայտումների համար տարիներ են պետք։ Այսինքն՝ առաջիկա երկարաժամկետ հատվածում կոռուպցիայի դեմ բացահայտումների գծով, ըստ էության, պետբյուջեն ունենալու է երաշխավորված եկամուտներ։

Ընդ որում, ինչպես վերը նշվեց, դրանց մեջ չեն մտում ապօրինի հարստացման հոդված հարուցված քրեական գործերով բացահայտված հարստացման դեպքերը. այդ գործերով հայտնաբերված գումարների վերադարձի համար անհրաժեշտ են դատարանի վճիռներ, ինչը, հասկանալիորեն, երկար ժամանակահատված է պահանջելու։

Իսկ մինչ այդ, եթե հիմք ընդունենք վերը նշված ցուցանիշները, կոռուպցիոն բացահայտումների գծով կարելի է ակնկալել ամսական նվազագույնը 10 միլիարդ դրամի եկամուտների աճ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 100-120 միլիարդ դրամ կամ 250-300 միլիոն դոլար։ Դա լուրջ, բավական լուրջ գումար է, որն ունենալու է զգալի սոցիալ-տնտեսական ազդեցություն։

Ինչպես նշեցինք, սրանք կառավարության աշխատանքի փոքր մասի ցուցանիշներն են միայն։ Հաշվարկված չէ ներդրումային գրավչության փոփոխությունը, հանրային վստահության աճի արդյունքում նոր ներքին ու արտաքին հնարավոր ներդրումային հոսքերը և այլն։ Բայց այս ցուցանիշները լավ պատասխան են բոլոր նրանց, ովքեր անկեղծ կամ հակահեղափոխական մղումներով մեղադրում են կառավարությանը «միայն շոուներ ցուցադրելու» մեջ:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1102

Загрузка...
Загрузка...