Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Հայաստանում «բեսպրեդելի» վերջը պիտի տանք, իշխանիկների ու ֆեոդալների ժամանակն անցել է․Նիկոլ Փաշինյանը Գորիսում է
 

 


   asekose.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Գորիսում է: Նա շնորհավորեց քաղաքացիներին  Սահմանադրության օրվա կապակցությամբ և հիշատակեց, որ Սահմանադրության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Ինձ չի հետաքրքրում՝ ով է հանցագործություն կամ օրինազանց որեւէ գործողություն կատարել։ Նման անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ՀՀ–ում «բեսպրեդելի» վերջը պիտի տանք ու արմատախիլ անենք։ Ֆեոդալների ու իշխանիկների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը մեր երկրի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ներկաներին հավատացրեց, որ Գորիսում էլ իշխանությունը ժողովուրդն է: «Պաշտոնյաները ծառայում են ժողովրդին: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայելու է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ժողովրդին»:

Վարչապետը խոսքով` այս ամենը հնարավոր է ժողովրդի աջակցության  շնորհիվ, իսկ ինքն ունի այդ աջակցությունը. «Որ պահին զգամ՝ չունեմ ձեր աջակցությունը, մի վայրկյան չեմ մնա վարչապետի աշխատասենյակում»։



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 05.07.18 | Հեղինակ: asekose.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: asekose.am
Դիտումներ: 202

Загрузка...
Загрузка...