RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ վերջին շրջանի աղմկահարույց քրգործերի մասին
 


 


   news.am

Կարևոր է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության և պատշաճ գործընթացների հավասար ու անկախ կիրառման ապահովումը: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ մեկնաբանելով վերջին շրջանի աղմկահարույց քրեական գործերը:

«Նախկին պաշտոնյաների դեմ հարուցված գործերի առնչությամբ էապես կարևորվում է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության  և պատշաճ գործընթացների հավասար ու անկախ կիրառման ապահովումը»,- ասել է նա:

Հարցին՝ որն է դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, դեսպանը նշել է, որ իրենց ոգեւորում է կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու նոր կառավարության ջանքերը. «Կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու նոր կառավարության ջանքերը ոգևորում են մեզ: Մենք վաղուց ի վեր աջակցել ենք դատաիրավական բարեփոխումներին՝ նպատակ ունենալով ապահովել դատական անկախություն, որպեսզի ամրապնդվի իրավունքի գերակայությունը և ապահովվի խաղի հավասար պայմաններ բոլորի համար: Հայաստանի գրավչությունը օտարերկրյա ներդրումների տեսանկյունից գնահատելիս ամերիկյան ներդրողները նաև համակ ուշադրությամբ դիտարկում են, թե ՀՀ կառավարությունն ինչպես է վերաբերվում օտարերկրյա ընկերություններին, այդ թվում՝ Լիդիանին: Հավատացած ենք, որ կառավարությունը հավատարիմ կմնա արդար մրցակցության սկզբունքներին»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.08.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 106