Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո նվազել է
 

 


   «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զարմանալի զուգադիպությամբ Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ ցուցաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական պարտքը մայիսի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 754.5մլն դոլար, եւ սա այս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, ավելի քիչ, քան տարեսկզբին էր:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Այս ընթացքում նվազել է եւ կառավարության պարտքը, ընդ որում` խոսքը ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին պարտքի մասին է, եւ ԿԲ պարտքը: Տեղի ունեցածը, թերեւս, պատահական չէ. Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության այս մեկ ամսվա ընթացքում դեռ նոր պետական պարտք չի ներգրավել: Ընդհակառակը, նշված ժամանակահատվածը ծառայել է պարտքը փակելու ուղղությամբ»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.06.18 | Հեղինակ: «Ժողովուրդ»

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.06.18) | Հեղինակ: «Ժողովուրդ»
Դիտումներ: 5157

Загрузка...
Загрузка...