RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Համազգային ղումար». ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. Ֆարմանյան
 


 


   

ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները՝ տեղական թե միջազգային, ինչպես նաեւ on-line խաղատների գործունեությունը, կրկին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Առաջիկա ամսվա ընթացքում պաշտոնական շրջանառության մեջ կդնեմ օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ-ում կատեգորիկ կարգելվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն ամեն բակում ու փողոցում ծլկած բուքմեյքերական գրասենյակներին, այլեւ դրանց ինտեռնետ տարբերակներին՝ տեղական եւ միջազգային: Նույն նախաձեռնությամբ ՀՀ-ի տարածքում կարգելափակվեն նաեւ օնլայն խաղատների գործունեությունը, կրկին՝ տեղական եւ միջազգային: Այս նախաձենության շուրջ սկսել եմ աշխատել դեռեւս 2015 թ.-ից:

Այս ամբողջ ընթացքում տարբեր կառավարություններ մշտապես արգելափակել են այդ նախաձեռնությունը՝ բերելով տնտեսական, հարկային, սոցիալական, տեխնիկական եւ այլ հիմնավորումներ: Արդյունքում, կարողացել եմ իմ գործընկերների հետ միասին, ընդ որում խորհրդարանական բոլոր խմբակցությունները ներառող, անցկացնել փոփոխությունների միայն այն հատվածը, որով էական ֆինանսական պատիժներ են սահմանվում այն բուքմեյքերական գրասենյակների նկատմամբ, որոնք խաղադրույքներ են ընդունում անչափահասներից: Ընդ որում, տարիքային սահմանաշեմն էլ նախկին 18-ի փոխարեն դարձրեցինք 21:

Անընդունելի է մի ամբողջ ժողովրդի ներքաշել «համազգային ղումարի» մեջ, անգամ եթե դրա արդյունքում մի քանի ընտանիք դառնում են միլիոնատեր:

Անչափ ուրախալի է, որ նույն կարծիքն է դեռեւս 2014 թ. աշխարհի առաջնության ժամանակ հայտնել նախկին պատգամավոր, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա նշանակում է, որ որեւէ արգելք չեմ տեսնում օրենսդրական նախձեռնության անցկացման եւ ընդունման համար: Ավելորդ է անգամ բերել փաստեր, թե ինչու է պետք բիզնեսի այդ տեսակն արգելվի մեր երկրում»:

Նշենք, որ դեռեւս 2014 թվականի այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրության ընթացքում ամբողջ ժողովուրդը ներքաշվել է «համազգային ղումարի» մեջ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18)
Դիտումներ: 343