Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Գորիս-Երեւան ճանապարհին «ՎԱԶ-2101»-ը հայտնվել է երկու «ԿամԱԶ»-ների արանքում. տուժածներից երկուսը երեխաներ են
 

 


   news.am

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 11-ին, ժամը 22:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1992 թ.) հայտնվել է «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) եւ «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ.) բեռնատար ավտոմեքենաների արանքում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւորները՝ Մ. Կ.-ն (ծնված 1994 թ.), Ա. (ծնված 2014 թ.) եւ Ա. (ծնված 2016 թ.) Գ.-երն հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.06.18 | Հեղինակ: news.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.06.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 265

Загрузка...
Загрузка...