Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Գնում ենք Գեղարդ՝ մոմ վառելու». Տաքսիստը նախկին ընկերուհուն մեղադրել է դավաճանության մեջ և ծեծելով պահել է մեքենայի մեջ
 

 


   1in.am

32-ամյա Գագիկ Շ.-ին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝  2017 թվականի մայիսի 24-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Գագիկ Շ.-ն, վարելով «Միլենա» տաքսի-սերվիսին պատկանող «Օպել Աստրա» մեքենան, երթևեկել է Աբովյան քաղաքում ու Երիտասարդական փողոցում պատահաբար տեսել է իր նախկին ընկերուհի Նվարդին (անունը փոխված է):

Գագիկն առաջարկել է, որ Նվարդը նստի մեքենա, զրուցեն ու պարզեն իրենց փոխհարաբերությունները:

Նվարդը համաձայնել է:

Գագիկը մեքենան վարել է Մայակովսկի գյուղի ուղղությամբ: Քիչ անց նա հայտնել է, թե ուղևորվում են Գեղարդ՝ մոմ վառելու: Նվարդն ընդդիմացել է, դրանից Գագիկը զայրացել է ու շարունակել է երթևեկությունը Գեղարդի ուղղությամբ՝ արգելելով Նվարդին իջնել մեքենայից:

Միաժամանակ, ըստ մեղադրանքի, Գագիկը բռնություն է գործադրել Նվարդի նկատմամբ՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրան, մարմնի տարբեր մասերում պատճառել է արյունազեղումներ, իր դիտավորյալ գործողություններով, ըստ մեղադրանքի՝ «ճնշել է աղջկա կամքն ու դիմադրելու ունակությունը, նրան փաստացի զրկել է տեղափոխվելու, գտնվելու վայրն ընտրելու, այլ մարդկանց հետ շփվելու հնարավորությունից»:

Երբ հասել են Գողթ գյուղի վերջնամաս, Գագիկ Շ.-ն, ըստ մեղադրանքի, սկսել է Նվարդին մեղադրել իր նկատմամբ անհավատարիմ լինելու, իրեն դավաճանելու համար և դարձյալ ծեծել է նրան՝ պատճառելով արյունազեղումներ, որովայնի բութ վնասվածք, կրծքավանդակի աջ կեսի սալջարդ:

Նվարդին ծեծելուց հետո Գագիկը, ըստ մեղադրանքի, մեքենան վարել է Աբովյան քաղաքի ուղղությամբ:

Երբ հասել են «Ծիրան» ռեստորանի մոտ, Գագիկը Նվարդից գումար է խնդրել: Նվարդը մերժել է: Գագիկը հարվածել է Նվարդի գլխին, պատճառել է ձախ ճակատքունքային շրջանի հյուսվածքների սալջարդ և արյունազեղում:

Ծեծին զուգահեռ՝ Գագիկը շարունակել է մեքենան վարել առաջ, հասել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջին: Այնտեղ մեքենան կայանել  ու զանգել է իր ազգականին՝ պարտքով գումար է խնդրել:

Առիթն օգտագործելով՝ Նվարդը փորձել է մեքենայից դուրս գալ և փախչել, բայց Գագիկը նկատել է Նվարդի գործողությունները, նրան քաշել-նորից նստեցրել է մեքենա ու մեքենան վարել է Սևան քաղաքի ուղղությամբ:

Չարենցավանի մոտակայքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Գագիկ Շ.-ի մեքենան, այդպիսով վերջ են դրել Նվարդի նկատմամբ գործադրված բռնություններին:

Գագիկ Շ.-ին տեղափոխել են ոստիկանության Չարենցավանի բաժին:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Գագիկ Շ.-ի կողմից մի քանի դրվագով գործադրված բռնությունների արդյունքում Նվարդի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Գագիկ Շ.-ն ընդունել է, որ դիտավորությամբ նախկին ընկերուհուն՝ Նվարդին, տևական ժամանակ ապօրինի զրկել է ազատությունից, նրա նկատմամբ բռնություն է գործադրել:

2018 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 17-ը Գագիկ Շ.-ն գտնվել է հետախուզման մեջ:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 08.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 841

Загрузка...
Загрузка...