Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Գագիկ Ծառուկյանին հնարավորություն են տվել, նա դեռ չի հասկացել
 

 


   lragir.am

Մարմնական վնասավածքներ ստացած Վյաչեսլավ Հարությունովն ասել է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ բողոք չունի՝ հաստատելով, որ ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ սայթաքել ու վայր է ընկել: ՀՔԾ-ից Ազատություն ռադիոկայանին հայտնել են, որ եթե անգամ տուժողը բողոք չներկայացնի, գործը չի դադարեցվի, քանի որ գործ է հարուցվել առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով:

Հիշեցնենք, որ Հարությունովն առաջին ցուցմունքում ասել է, որ նախ իրեն հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա ծեծել է նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:

Գագիկ Ծառուկյանը, ըստ ամենայնի, ամեն ինչ արել է, որ իր վրայից հանի մեղադրանքը: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով, կարելի է ենթադրել, թե ինչպես է արել: Ակնհայտ է, սակայն, որ Գագիկ Ծառուկյանը չի հասկացել, թե ինչ լավ հնարավորություն է ստացել, որ լուծի ամենակարեւոր խնդիրը:

Հայաստանում մինչեւ արտահերթ ընտրություններ տեղի է ունենում քաղաքական դաշտի վերափոխում, եւ դրանում ակնհայտորեն տեղ չունի Գագիկ Ծառուկյանը: Նրա կուսակցությունը երբեք չի հայտարարել գաղափարական պլատֆորմի մասին՝ դառնալով Ծառուկյանի գրպանի խաղալիքը, որն էլ ուրիշ մեկի խաղալիքն էր: Ծառուկյանի կուսակցությունը «վերահսկել է» բնակչության սոցիալապես խոցելի շերտերին՝ զսպելով նրանց դժգոհությունը: Հիմա այդպիսի խնդիր չկա: Եվ ընդհանրապես, քաղաքական տարածությունում խնդիրները փոխվել են, եւ կուսակցությունները պետք է որոշեն՝ արդյոք նոր Հայաստանում առաքելություն ունեն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 05.07.18 | Հեղինակ: lragir.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: lragir.am
Դիտումներ: 2049

Загрузка...
Загрузка...