Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից


«Ֆլեշի Բարսեղին» թալանողը դատապարտվեց, գործարարը դժգոհ է մնացել
 
 
Загрузка...


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանողը դատապարտվեց ազատազրկմամբ 5 տարի ժամկետով: «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մարտի 22-ին գրել էր, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք եւ գումար:

Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, ե՛ւ Կոստանյանը, ե՛ւ Վարդանյանը կալանավորվել էին: Գրել էինք, որ Կոնստանտին Կոստանյանը խոստովանել էր իր մեղքը եւ խնդրել դատարանից, որպեսզի իր մասով հարուցված քրեական գործի դատաքննությունը ընթանա արագացված:

Ի դեպ, նշենք, որ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին, ըստ էության, չի բավարարում, որ Կոնստանտին Կոստանյանն ազատազրկման է դատապարտվել, եւ նա այս օրերին դիմել է դատարան՝ պահանջելով, որ Կոնստանտին Կոստանյանը վերադարձնի իրենից հափշտակված գումարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (21.04.17) | Հեղինակ: Ժողովուրդ W
Դիտումներ: 308 | Տեգեր: դատապարտվեց, թալանողը, դժգոհ, «Ֆլեշի, մնացել, Բարսեղին», գործարարը, Լրահոսից

Загрузка...
Загрузка...
Загрузка...