Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Եվ մինչ մեր իշխանությունները պատմում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերն սկսել են կառուցել իրական ժողովրդավարական հասարակարգ». ադրբեջանց
 

 


   Արիֆ Մամեդով («Ֆեյսբուք»)

ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին, թե իրենց հաջողվել է 10 հազար հա հող ազատագրել Նախիջևանի սահմանին առանց մեկ կրակոցի: Նա գրել է հետևյալը. «Լուրեր գժանոցից կամ էլ Ադրբեջանական ժողովրդական հեքիաթներ «Göydən üç alma düşdü»:

Կա արդյոք մի սթափ մտածող մարդ, ով հավատում է այն հեքիաթներին, թե Նախիջևանի սահմանին ազատագրվել է 11 հազար հա տարածք: Առհասարակ նրանք պատկերացնո՞ւմ են, թե ինչ է նշանակում 11 հազար հա, թե նրանց մաթեմատիկան էլ ողբերգական վիճակում է:

Այս ուղղությամբ հայերը ժամանակին վերահսկել են միայն Քյարքիի անկլավը Հայաստանում, որը ժամանակին բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Նախիջևանի տարածքը, այդ թվում՝ Գունատ գյուղը, երբեք վերահսկողության տակ չի եղել: Այս մասին են վկայում նաև մեր պաշտոնական քարտեզները:

Ծիծաղելի է պատկերացնել, թե դատարկ Գունատ գյուղը, որ գտնվում է չեզոք գոտում և չունի ոչ մի ռազմական նշանակություն, ունի ստրատեգիական նշանակություն:

Մենք արդեն լսել ենք երկրում աղքատության մակարդակի՝ մինչև 5% նվազեցման, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ու Գերմանիայի փլուզման մասին հեքիաթներ: Հիմա էլ նրանք պատմում են առանց պատերազմի հաղթանակներ տանելու մասին:

Ինչքա՞ն կարելի է մարդկանց կերակրել հեքիաթներով: Եթե այսպես շարունակվի, ապա մեր մեծն կերակրողի խոստման համաձայն կազատագրենք Երևանը, ընդ որում՝ առանց կռվի:

Եվ մինչ մեր իշխանությունները պատմում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերն սկսել են կառուցել իրական ժողովրդավարական հասարակարգ, ոչ թե վիրտուալ: Հայաստանում լայնածավալ պայքար է մղվում կաշառակերության դեմ, մաքսատանը վերացվում են բոլոր սահմանափակումները և այլն:

Բարեփոխումների տեմպերով նրանք արդեն անցել են Վրաստանին: Իսկ կյանքի մակարդակով, նվազագույն աշխատավարձով, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող վճարներով նրանք մեզ վաղուց են ետևում թողել:

Հերիք է ժողովրդին հեքիաթներով կերակրեք, ամբողջ աշխարհն է մեզ վրա ծիծաղում»:
 



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: Արիֆ Մամեդով («Ֆեյսբուք»)

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: Արիֆ Մամեդով («Ֆեյսբուք»)
Դիտումներ: 994

Загрузка...
Загрузка...