Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Եթե ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ վարորդական իրավունքը, անիմաստ է դառնում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը. Մարուքյան
 

 


   1in.am

Ռուսաստանի Դաշնությունում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները կճանաչվեն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև հայտնեց, որ խնդրի մասին ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այժմ զբաղվում է այդ հարցով, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծն ընդունվի Պետական դումայի կողմից և Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքները ճանաչվեն: «Հարյուրավոր նամակներ եմ ստանում Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ  քաղաքացիներից, ովքեր այնտեղ արտագնա աշխատանքի մեջ են, ովքեր հայկական վարորդական իրավունքով տաքսի ծառայություններում կամ այլ ոլորտներում են աշխատում, որովհետև հունիսի 1-ից ըստ Ռուսաստանի նոր օրենքի` հայկական վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներն այլևս չեն կարող պայմանագրով Ռուսաստանում աշխատել: Ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր խորհրդարանը նոր էր ձևավորվել, աշխատանքային այցով բարեկամական խմբի կազմում եղանք Ռուսաստանում` ես, Արամ Սարգսյանը, Արարատ Միրզոյանը: Մենք հանդիպումներ ունեցանք Դումայում, ես անձամբ խնդիրը բարձրացրել եմ, այն ժամանակ մեզ մոտ ստացվեց և մեկ տարով հետաձգվեց օրենքի ընդունումը»,-  մանրամասնեց Մարուքյանը:

Նա նշեց, որ վերջերս կրկին սկսել են նամակներ ստանալ, որովհետև արդեն այս տարվա հունիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտել: «Այնուհետև ես դիմեցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առ այն, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն Ռուսաստանը պարտավոր է ճանաչել Հայաստանի ծառայությունները, աշխատուժը և դրա շրջանակում չի կարող չճանաչել մեր վարորդական իրավունքը: Դրանից հետո ես ստացել եմ պատասխան նամակը, որում մեզ ասում են, որ ԵԱՏՄ պայմանագիրը ճանաչում է կրթական փաստաթղթերը, բայց վարորդական իրավունքը կրթական փաստաթուղթ չէ, ուստի չեն ճանաչում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 2173

Загрузка...
Загрузка...