Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Եթե կապ ունեինք Սերժ Սարգսյանի հետ, բա խի՞ չանցանք ընտրություններում, թող օգներ՝ անցնեինք
 

 


   hraparak.am

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հավակնում է 49+1 տոկոսի եւ մտադիր է ակտիվորեն մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, որոնք Փաշինյանը պլանավորում է անցկացնել մեկ տարվա ընթացքում։ Բաղդասարյանը կարծում է, որ երկրում տեղի ունեցող անարդարությունների հետեւանքով պոռթկում եղավ, եւ դա դրսեւորվեց համաժողովրդական ընդվզմամբ, ինչի արդյունքում էլ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը կարողացավ ճիշտ քաղաքական հաշվարկով կազմակերպել իշխանափոխության գործընթացը։ ՕԵԿ-ը եւս սատարեց այդ գործընթացին, բայց ակունքում, իհարկե, ժողովուրդն էր։ Նա դժվարանում է ասել՝ հեղափոխությանն օժանդակող ուժեր դրսից կային, թե ոչ, բայց կարող է փաստել, որ կար քաղաքացիական սեկտորի լայն աջակցությունը։ ՕԵԿ-ին 2017-ի ընտրություններում չհաջողվեց անցնել խորհրդարան, մի քանի հազար ձայն չբավականացրեց, ու դա ՕԵԿ նախագահը բացատրում է այսպես․ «2017 թվականին Հայաստանում տեղի ունեցավ զանգվածային, լայնամասշտաբ ձայնագնության եւ ձայնագողության գործընթաց, ամբողջ ժողովրդին մի կողմից ահաբեկելով, մյուս կողմից փողով գնեցին»։

- Պարոն Բաղդասարյան, ուզում եմ հիշեցնել, որ այդ նույն մեղքերի մեջ մշտապես մեղսակցել են նաեւ ՕԵԿ-ին՝ ինչպես ձեր կողմից նման խախտումներ թույլ տալու մասով, այնպես էլ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու եւ նրանց թույլ տված ապօրինությունների վրա աչք փակելու։

Հարցը բաժանենք երկու մասի։ Մենք երբեք ընտրակաշառք չենք բաժանել, խոսքը մի 8 տարի առաջ ինչ-որ մուրաբաների… արդեն 8 էլ չէ, երեւի 10 տարուց ավելի է անցել․ ինչ-որ մի մարդ, չգիտեմ ով, նետեց այդ կեղտոտ լուրը հրապարակ, եւ անընդհատ էդ մուրաբայի պատմությունը շահարկեցին։ Մենք դժվար ճանապարհ անցած քաղաքական թիմ ենք, մեր քվեն մեր համախոհների միջոցով ենք հավաքել։ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա ենք կազմել, հետո դուրս ենք եկել եւ երբեք ապօրինությունների վրա աչք չենք փակել` նայեք ելույթները:

- Բայց ձեր հանձնաժողովի անդամները, ձեր թիմակիցները շատ դեպքերում աչք են փակել հենց ՀՀԿ-ականների խախտումների վրա, նման բազմաթիվ դեպքեր կան։

Հիմա տեսեք, ես իմ ընտանիքի անդամների՝ իմ կնոջ, իմ տղայի եւ աղջկա հետ քվեարկել եմ, որը չորս ձայն է անում, հարեւաններիս չասեմ, ու էդ տեղամասում ես ստացել եմ մի քվե։ Էդտեղ էլ ենք, չէ՞, մենք ունեցել հանձնաժողովի անդամներ։ Եվ ես չեմ կարող, ու ոչ մի կուսակցություն չի կարող 100 տոկոսով պնդել, որ իր հանձնաժողովի անդամներն էս զանգվածային փողաբաժանման գործընթացում կարող էին լինել սկիզբունքային։ Էդ հանձնաժողովի անդամին էլ են ահաբեկել, վախեցրել, կաշառել, արձանագրությունները փոխել… ամեն ընտրությունից հետո մենք հանձնաժողովի 150 անդամի հեռացրել ենք։ Կարող է ինչ-որ տեղերում եղել են ինչ-որ ստահակներ, որոնց ես դատապարտել եմ, բայց որ «Օրինաց երկիրը» որեւէ քաղաքական խարդավանք պաշտպանած լինի, ես դա բացառում եմ։

- Բայց ձեզ մեղադրում են իշխանության հետ գործարքի գնալու մեջ, Մարտի 1-ն են հիշեցնում, թե ինչպես կոալիցիա կազմեցիք ՀՀԿ-ի հետ…

Ես երբեք որեւիցե մեկի հետ գործարքի չեմ գնացել, թե չէ հիմա վաղուց դա ջրի երես էր դուրս եկել, եւ հետեւողական եմ լինելու Մարտի 1-ի բացահայտման համար, որպեսզի շահարկումները վերանան, իսկ իրական մեղավորները պատժվեն: Բացի այդ, 2006-2008 թթ․ մենք անցել ենք բռնաճնշումների լուրջ փուլ, մեր կուսակցականների դեմ հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր, էդ բոլորն արխիվներում կան։ Մենք անցանք բավականին ծանր ճանապարհ։ Եկավ 2007 թվականը, ՕԵԿ-ն էդ այլանդակ ընտրությունների արդյունքում կարողացավ հավաքել 7-8 տոկոս քվե ու անցնել Ազգային ժողով։ Դրանից հետո եկան նախագահական ընտրությունները, ես մասնակցեցի դրանց, էն ժամանակ երեք հիմնական դերակատարներ կային՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես եւ Սերժ Սարգսյանը։ Տեր-Պետրոսյանը, ցավոք, ոչինչ չարեց, որ մենք դառնայինք դաշնակիցներ։ Այդ ժամանակ այստեղ՝ իմ աշխատասենյակում նստած էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իմ առաջ դրել էր քաղաքական ուլտիմատում-պահանջ՝ կա՛մ կմիանաք ինձ, կա՛մ ես ձեզ քաղաքականապես կոչնչացնեմ։ Դրանից հետո կամ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանն ինձ մեղադրեց պետական դավաճանության մեջ, այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ մեղադրեց դավաճանության մեջ։ Ես երկուսին էլ պատասխանեցի։ Դրանք Մարտի 1-ից առաջ էին։ Հիմա եթե երկուսն էլ նույն մեղադրանքն են հնչեցնում իմ հասցեին՝ ինչո՞ւ, դե մտածեք: Այսքանից հետո ես ինչպե՞ս կարող էի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կազմել քաղաքական կոալիցիա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.06.18 | Հեղինակ: hraparak.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.06.18) | Հեղինակ: hraparak.am
Դիտումներ: 773

Загрузка...
Загрузка...