Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Եթե ամեն ինչ արդար ձևով ընթանա, ապա հորեղբայրս վախենալու բան չունի. Քոչարյանի զարմուհի
 

 


   PrimeNews.am

Լուրեր են տարածվել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության Մարտի 1-ի գործով, ավելին՝ նրան արդեն ծանուցագիր է ուղարկվել: Լուրը ճշտելու համար զրուցեցինք Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։

«Մենք ծանուցագիր չենք ստացել, հետևաբար՝ հարցաքննության կանչվելու կամ ցուցմունք տալու մասին անիմաստ է խոսելը»,- ասում է Սողոմոնյանը։ Այս թեմայով Primenews.am-ը զրուցեց նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր դստեր՝ Իրինա Քոչարյանի հետ։ Մեր զրուցակցի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործի բացահայտման առումով որևէ վախենալու բան չունի։ «Միայն կարող եմ ասել, որ եթե ամեն ինչ արդար ձևով ընթանա և չվերածվի «Աբսուրդի թատրոնի», ապա հորեղբայրս վախենալու բան չունի և հենց ինքն է շահագրգռված, որ ամեն ինչ պարզաբանվի»,-մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի զարմուհին։

 



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.07.18 | Հեղինակ: PrimeNews.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.07.18) | Հեղինակ: PrimeNews.am
Դիտումներ: 2715

Загрузка...