Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Երևանը խուճապի է մատնել Բաքվին
 

 


   1in.am

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը ռազմական արկածախնդրություն է որակել Հայաստանի հնարավոր որոշումը ներքին զորքերի վերաբերյալ, որ նրանք կանցնեն Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի արտաքին սահմանի պաշտպանությանը: Այդ մասին հստակ որոշում դեռ չկա, սակայն դրա վերաբերյալ տեղեկություն տարածվել էր հայկական մամուլում: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ որոշման մասին տեղեկությունը կհրապարակվի, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ հնարավոր այդ որոշումը կապված չէ սահմանին իրավիճակի լարմամբ:

Այստեղ, իհարկե, հնարավոր են տարբեր մեկնաբանություններ, և ի վերջո՝ անգամ օպերատիվ անհրաժեշտության դեպքում այդ մասին չէր հայտարարվի ամենայն հավանականությամբ: Սակայն, մյուս կողմից, խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանն ունի ներքին զորքեր, և դրանք, փաստորեն, օգտագործվում են ոչ էֆեկտիվ: Այսինքն՝ կա հսկայական ստորաբաժանում, որի վրա կատարվում է ծախս, որը սակայն, ըստ էության, մատնված է պարապուրդի: Նախորդ իշխանության համար այդ զորքը ներքին հարցեր լուծելու, այսինքն՝ իշխանության քաղաքական մարտահրավերները ճնշելու համար էր: Նոր իշխանությունը որդեգրել է լիովին նոր մարտավարություն, և սկզբունքորեն այլ իրավիճակ է, ու ներքին զորքերը, ըստ էության, կորցնում են ֆունկցիոնալ այն նշանակությունը, որ ունեին նախկինում:

Ըստ այդմ՝ կա ֆունցիոնալ օպտիմալության խնդիր, և այստեղ միանգամայն տրամաբանական է, որ այդ զորքը դրվում է արտաքին ուղղությամբ պաշտպանական ծառայության հարթության մեջ, ինչը ավելի էֆեկտիվ է մի շարք առումներով և ավելի համաչափ կբաշխի ռեսուրսները՝ թե՛ մարդկային, թե՛ պետական ֆինանսական, այդպիսով նաև որոշակիորեն թեթևացնելով նաև զինված ուժերի ստորաբաժանումների սահմանային բեռը: Այս տեսանկյունից, որոշումը, անկախ սահմանի իրավիճակից, միանգամայն տրամաբանական է և նույնիսկ անհրաժեշտ, եթե մենք իրապես ապրում ենք նոր Հայաստանում: Եվ բացի այդ, հենց պաշտպանական ռեսուրսների առավել օպտիմալ բաշխումն է, որ նպաստելու է նաև սահմանում որևէ վտանգի կանխարգելմանը, զսպմանը:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 06.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1849

Загрузка...
Загрузка...