Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Երևանում տղամարդը դանակահարել է զոքանչին
 

 


   

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 60-ամյա կնոջ դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 28-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Կ.Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 3 շենքի բնակարաններից մեկում մարդասպանություն է:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել ընտանեկան տարաձայնությունների պատճառով, որը շարունակվել է դրսում՝ շենքի մոտ։ Վիճաբանության ժամանակ 41-ամյա տղամարդը դանակահարել կնոջ մորը՝ կրծքավանդակի ձախ հատվածում պատճառելով կտրած-ծակած թափանցող վնասվածք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։

41-ամյա տղամարդը հայտնաբերվել է և հուլիսի 4-ին ձերբակալվել՝ կնոջ մորը ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

 

Նախաքննությունը շարունակվում է։



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 06.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18)
Դիտումներ: 706

Загрузка...