RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Երևանի ավագանու անդամի վրա նոր պարտականություն դրվեց` պարբերաբար հանդիպել բնակիչներին
 


 


   armlur.am

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը այսօր կառավարությանը ներկայացրեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծ:

Ըստ դրա, նախատեսվում է` Երեւանի ավագանու անդամի պարտականություններում ավելացնել համայնքի բնակչության հետ պարբերաբար հանդիպելու եւ համայնքի ավագանու աշխատանքների մասին ընտրողներին տեղեկացնելու վեաբերյալ դրույթը: Բանն այն է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օերնքում հստակ ձեւակերպվում է ավագանու անդամի պարտականությունը «պարբերաբար հանդիպելու համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնելու ավագանու աշխատանքների մասին», այնինչ` «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նշվում է միայն «մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երեւանի բնակիչների ընդունելություններին» դրույթը, իսկ նախագծով առաջարկվող դրույթը առհասարակ դուրս է մնացել նշված օրենքից:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ վերջերս վեճ էր առաջացել հանրության շրջանակում այն մասին, թե ինչու են Երեւանի ավագանիում ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչները հրապարակել Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովներից մեկի քննարկմանը ներկայացված նախագծերից մեկի փաստթղթերը: Բայց այս դրույթի ավելացման արդյունքում ավագանու գործունեությունը էլ ավելի հասանելի եւ թափանցիկ կդառնա հանրության համար:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: armlur.am
Դիտումներ: 289