Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

ԵՄ-ը Հայաստանին կհատկացնի 160 մլն եվրո գումար. Մոգերինի
 

 


   aravot.am

Եվրամիությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և առաջիկա 4 տարվա համար Հայաստանին կհատկացնի 160 մլն եվրո գումար: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 3-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամփոփիչ քննարկմանը:

Հիշեցնենք, հուլիսի 4-ին տեղի է ունեցել քվեարկությունը, որի ժամանակ Խորհրդարանը կողմ է քվեարկել  ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի հաստատմանը և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին:

«Եվրոպական միությունը կհատկացնի 160 մլն եվրո առաջիկա 4 տարիների համար: Մենք պատրաստ ենք աջակցել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում մանր և միջին ձեռնարկատիրությանը, բիզնես մթնոլորտի բարելավմանը, արդյունավետ էներգետիկայում ներդրումների ավելացմանը, և այդ ցանկը կարելի է շարունակել»,- ասել է Մոգերինին՝ հավելելով, որ իրենք պատրաստ են ակտիվացնել մասնավոր ներդրումները Հայաստանի տնտեսության համար կարևոր ռազմավարական ոլորտներում:

Մոգերինին նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի անցած ճանապարհը թեև բարդ է եղել, բայց ի վերջո հաջողվել է հասնել համաձայնագրի ստորագրմանը, որը նա բնորոշել է որպես «պատմական»:

Նա նկատել է, որ իր համար հաճելի է Բրյուսելում ընդունել Հայաստանի նորընտրիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և այդ հանդիպումը կլինի մի կողմից անցած ճանապարհի ամփոփում, մյուս կողմից նոր ճանապարհի սկիզբ:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 05.07.18 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 335

Загрузка...
Загрузка...