Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Դպրոցների տնօրենների, ուսուցիչների նշանակման կարգը փոխվելու է. «Առաջնորդվում էին նեղ անձնական, կուսակցական շահերով». ԿԳՆ
 

 


   

Այսօր ԱԺ-ում «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը բողոքեց, որ օրենքները այնպես են փոփոխել, որ կրթական համակարգն է փոխվել. «Օրինակ, երբ դու ունես լավ մանկավարժ, իսկ Հայաստանում կա մոտ 500 փոքր համայնք, որտեղ կան դպրոցներ, որտեղ դասավանդման պրոցեսը կատարվում է միանգամից 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 5-6-րդ դասարանցիների համար համատեղ, արդյոք լավ մանկավարժը կարո՞ղ է կրթական որակը բարձրացնել նման պայմաններում: Չե՞ք կարծում, որ կրթական ոլորտում ընտրության պրոցեսը չի արդարացրել իրեն: Մենք էդքան պայքարեցինք, որ արդարացվի, բայց մենք չենք ուզում ընդունել, որ մեր այդ համառությունը չի արդարացրել իրեն»: Ի պատասխան՝ Վարդան Բոստանջյանն ասաց՝ «հիմա ի՞նչ անենք, սա է մեր վիճակը»:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ պատասխանեց. «Այո, պարոն Հակոբյան, տնօրենների ընտրության, ուսուցիչների նշանակման այս համակարգերը չեն աշխատել ու դրա հիմքում մի պատճառ է, որովհետեւ այն խորհուրդներում, որտեղ կրթության եւ գիտության նախարարությունը, մարզպետները երբ մարդիկ էին նշանակում, չէին ասում՝ առաջնորդվեք տվյալ դպրոցի շահերով, կամ կրթության համակարգի շահերով, այլ առաջնորդվեք նեղ անձնական, կուսակցական շահերով: Դրա համար այս համակարգը չի կայացել»:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.06.18)
Դիտումներ: 11231

Загрузка...
Загрузка...