Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Դու եղել ես ընդամենը ծաղրածու, բայց ոչ երբեք դատախազ». Արմեն Դանիելյանը՝ Գևորգ Կոստանյանին
 

 


   Աղբյուրը:

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

...Մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում և ամոթալի էջերից մեկն է, ամոթն է բոլորիս... Այս խոսքերի հասցեատերը տխրահռչակ և հայ հասարակությանը լայնորեն հայտնի այլմոլորակային գևորգ կոստանյանի արտահայտած բառակույտից է:

Եվ սա ասում է մի մարդ, ով պարզապես կարող էր բացահայտել այս ծանրագույն հանցագորոծւթյունը: Այլ խնդիր է, երբ այդ սպանությունները լինեին գաղտնի, ոչ հրապարակային:

Մի ողջ ժողովրդի աչքի առաջ տեղի ունեցած և չբացահայտված սպանությունները բոլորովին այլ ընկալում ունեն։ Բացահայտ սպանությունները չբացահայտելը պետության, այդ թվում՝ իրավապահ մարմինների խայտառակություն է, խարանը։

Մարտի 1-ի սպանությանն ականատես են եղել ժողովուրդը, ոստիկանությունը, բանակը, ողջ զանգվածային լրատվական միջոցները։ Եվ այսքանից հետո շուրջ 10 տարի այդ գործի չբացահայտումը նշանակում է ակնհայտ կոծկում։ Եվ հենց այդ կոծկումն էլ նպաստեց վերջին 10 տարվա Հայաստանի ողբերգական վիճակին՝ մասայական արտագաղթին, որովհետև մարդը վախ ունի, որ հասարակութան մեջ, իր կողքին, ապրում են մարդիկ ովքեր կատարել են սպանություններ և մնացել են անպատիժ։

Առանց մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտելու անհնար էր այս երկրի զարգացումը: Եվ սա բնավ էլ քմահաճույք չէր։ Երբ այս հանցագործության կազմակերպիչ մարդասպանները և այդ հանցագործությունը պարտակողները բարձր պաշտոններ էին զբաղեցնում, արդարության մասին խոսելն ավելորդ էր։ Անցած տարիներին մարդիկ այդպես էլ չկարողացան հանգիստ ապրել այս երկրում, քանի որ գիտեն՝ իրենց կողքին ապրում են անպատիժ մարդասպաններ։

Միակ խոչընդոտն եղել է այն, որ նախկին իշխանության մեջ կային մարդիկ, ովքեր ուղղակիորեն մեղավոր էին մարտի 1-ի իրադարձությունների համար և կրել էին անմիջական պատասխանատվություն։ Ավելին՝ իշխանության մնալու համար նրանք ամեն ինչ արեցին, որ չբացահայտվի Մարտի 1-ը։ Այլ պատճառներ որոնելը բարեխիղճ մոլորություն է:

Եվ նախկին գլխավոր դատախազ գևորգ կոստանյանի կողմից հնչեցրած այն կարծիքը, որ մարտի 1-ը մեր բոլորի ամոթն է, մեղմ ասած անբարոյականություն է:

Այո՛, ձեր ամոթն է, երբ մարտի 1-ին Երևանի փողոցներում գնդակահարվեցին անմեղ երիտասարդ տղաներ, վիրավորվեցին հազարավոր մարդիկ:

Այո՛, մարտի 1-ի հանցագործության ուղղակի հետևանք են՝ բանակից զինվորի հասանելիք տուշոնկան գողանալը, թիկնապահի մակարդակում ապօրինի հարստանալը, խիստ կասկածելի ծագմամբ միլիոնավոր դոլարների ավանդներ ունենալը, միլիարդավոր դրամների հարկեր չվճարելը, Համահայկական հիմնադրամի հանգանակած գումարները կազինոներում վատնելը:

Այո՛, քո ամոթն է գևորգ կոստանյան, որ բացի խճճված և անհասկանալի իրավաբանական բառակույտից այն կողմ ոչինչ չձեռնարկեցիր բացահայտելու այդ ծանր հանցագործությունը:

Հիմա պարզ է չէ, գևորգ, որ ես ու դու տարբեր ենք ոչ միայն մարդկային տեսակով, այլև էապես տարբեր են մեր իրավական մտածողությունն ու բարոյական արժեքները... հանցագործությունները բացահայտելու տեսանկյունից և առհասարակ... Հասկանում ես, չէ՞, որ դու եղել ես ընդամենը ծաղրածու, շոումեն, բայց ոչ երբեք դատախազ...

Եվ այո՛, այսօր այլևս կա քաղաքական կամք բացահայտելու այդ ծանր հանցագործությունը...

Հիմա պարզ է չէ, թե ով պետք է ամաչի... Խոսելուց առաջ մտածել է պետք... Աստված ձեզ չի ների ոչ մի պարագայում...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 04.07.18 | Հեղինակ: Աղբյուրը:

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.07.18) | Հեղինակ: Աղբյուրը:
Դիտումներ: 2443

Загрузка...
Загрузка...