Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Դոն Պիպոն վերջապես պատասխանել է գեներալ Մանվելին
 

 


   ֆեյսբուքյան էջ

Արթուր Ասատրյան հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարակվել.

 

«Ի պատասխան Կարեն Գրիգորյանի առաջարկին, ուզում եմ նրան ևս մեկ անգամ հստակ հիշեցնել, որ իմ տված հարցազրույցի ժամանակ ես ինքս հրավիրեցի Մանվել Գրիգորյանին դեբատների, որից առ այսօր արձագանք չեմ ստացել: Առաջարկելուց հետո անգամ չփորձեցի բարձրաձայնել վախից ելնելով հրաժարվելու փաստը: Կարեն Գրիգորյանի հետ երկխոսության իմաստ չէի գտնում, այլապես անձամբ իրեն կհրավիրեի:

Եվ զարմանքիս աստիճանն աննկարագրելի էր, երբ հայրը խուսափելով պատասխանել իրեն իսկ վերաբերվող մեղմ ասած հարցերին, այստեղ ևս խիղճն ու արժանապատվությունը կորցրած՝ փորձում է սեփական զավակին հրել «առաջնագիծ»՝պատասխան տալ իր իսկ գործած սխալների և ոճրագործությունների համար:

Պարոն Մանվել Գրիգորյան, միթե դուք դրան էլ եք ընդունակ: Հակառակ դեպքում կարելի է եզրակացնել, որ կատարված բոլոր իրագործությունների մասին ձեր որդին նույնպես տեղեկացված է եղել, արդեն իսկ լինելով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնին:

Հիմա անդրադառնում եմ ձեզ պարոն Կարեն Գրիգորյան: Ինչ վերաբերվում է ապօրինի շինություններին, դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ես ապօրինի շինություններ չունեմ, իսկ եթե ըստ ձեզ դրանք կան, ապա քաղաքապետարանի թույտվությունը հաստատ ստացել եմ: Ուստի ինքներդ ձեզ մի հակասեք:

Եվ հետո, փորձեք շրջել 60 հազարանոց էջմիածնեցիների մեջ՝ կարծիք հարցնելով իմ իսկ սեփական անձի նկատմամբ փոքրից մինչև ծերունի: Չեմ կասկածում, թե կգտնվի մեկը, որը ունենա ատելության և վախի զգացում, որը չէի ասի Գրիգորյանների համար:
Ուստի էջմիածնեցիների բարձրացրած բողոքներն ու պահանջները մի դարձրեք իմ անձնական հարցը: Իսկ ինչ վերաբերվում է առաջարկված դեբատների վախին՝ ուղղակի ծիծաղելի և անբացատրելի է մնում՝ ինչու՞…
Դուք ինքներդ անգամ չկարողացաք պատասխանել այդ «ինչու»-ին»:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: ֆեյսբուքյան էջ

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: ֆեյսբուքյան էջ
Դիտումներ: 2653

Загрузка...
Загрузка...