RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Չեմ զարմանա, երբ Սերժ Սարգսյանն էլ կալանավորվի․նրա հանցանքներն ավելի ծանր են․ Վահան Շիրխանյան
 


 


   1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք-Մարաշի զինված հանցախմբի գործով նախկին ամբաստանյալ Վահան Շիրխանյանը։

-Պարոն Շիրխանյաննախ խնդրում եմ ձեր կարծիքը և վերաբերմունքը հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։

-Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն, որի գաղափարական առանցքը արդար, ազատ և օրենքի երկիր կառուցելն է։ Հնարավո՞ր է արդյոք մի կողմ դնել նախկինում կատարված օրենքի, Սահմանադրության մասսայական անտեսումը, ձևականացումը և սկսել նոր էջից։ Իհարկե, ոչ։ Նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է անցնի ցավալի, երբեմն՝ դաժան ինքնամաքրման միջով: Քոչարյանը, Սահմանադրությունը ոտատակ է տվել 5 համապետական քվեարկությունների ժամանակ, հիմնավորապես կեղծելով դրանք, մուկուչյանատիպ մարդկանց միջոցով։ Դրանով կառավարման բոլոր 10 տարիներին նա զրկել է Հայաստանը Սահմանադրությունից և օրինական իշխանությունից։ Լինելով ոչ լեգիտիմ նախագահ, նա բազմիցս ստիպված է եղել դիմել պետական ուժային ահաբեկչական գործողությունների ցուցարարներին զսպելու համար, ինչը, ինքնին, հանցագործություն է ազգի, պետության և օրենքի դեմ։ Իհարկե, նրա կալանավորումը ճիշտ է։ Չեմ զարմանա, երբ կալանավորվի Սերժ Սարգսյանը, քանզի նրա հանցանքներն ավելի ծանր են ու մեծ կորուստներ են բերել Հայաստանին։

-Մարտի մեկի վերջնական բացահայտման համար Քոչարյանի մեղսակից կառույցների նախկին ղեկավարների հարցըըստՁեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի։ Մասնավորապես՝ այն ժամանակվա իրավապահ կառույցների։

-Դրանց բոլորին միավորում է մի բան՝ պաշտոնական լիազորությունների օգտագործումը անձնական դիրքի և շահի պահպանման համար։ Նրանք սրբորեն կատարել են հանցավոր ռեժիմի հենասյունների իրենց պարտքը։ Բոլորը պետք է պատասխան տան իրենց ազատությունով և ապօրինի գույքով։

-Երկրորդ նախագահի կալանավորման հետ կապված Արցախից մտահոգությունեն հայտնել խորհրդարանականխմբակցությունները և հայտարարելոր Քոչարյանի կալանավորումը կարողէ ներքաղաքական խնդիրներ առաջացնել։ Նաևշահարկվումէ նրա՝Արցախի հերոս լինելու հանգամանքը։Այսմասովի՞նչկասեք։

-Մտահոգությունները չեմ կիսում, խնդիրներ չեն առաջանա։ Բակո Սահակյանը միշտ եղել է ժողովրդի հետ ավելի անմիջական և բաց, քան Քոչարյանը, կամ Սարգսյանը։ Ինչ վերաբերվում է Քոչարյանի հերոս լինելուն, ապա պիտի ասեմ,որ հերոսի կոչումը ոչ թե արտոնություններ է տալիս, այլ պարտավորեցնում ծառայել ազգին անմնացորդ նվիրումով։ Թվում էր, թե երկաթյա կամքի տեր մարդ է։ Բայց նա չդիմացավ մի պարզ փորձության՝ փողի և աթոռի փորձությանը։ Կա անխափան գործող կանոն՝ երբ շարքային մարդը, որպես կյանքի գլխավոր նպատակ դնում է հարստանալը, աստիճանաբար դադարում է ընկալել հայրենիքի կարևորությունը, իսկ երբ պետական պաշտոնյան է գլխավոր նպատակ դնում հարստանալը, նա դառնում է ազգի դավաճան։ Բազմաթիվ են այս կանոնի ճշմարտացիության տխուր ապացույցները Հայաստանում։

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հայտարարությունէ արելորում ասվումէ«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասումեն երկրի նոր ղեկավարների՝ ավելի վաղ արվածհայտարարություններինթե հրաժարվելուեն իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Մոսկվայումմեծ գոհունակությամբ արձանագրումէինոր առկա ճգնաժամի լուծումը գտնվեց կոմպրոմիսի արդյունքումմինչդեռ վերջինօրերի իրադարձությունները փչացնումեն դրական տրամադրվածությունն ու հակասում նոր իշխանությունների՝ ավելիվաղիրականացրածհայտարարություններին»։

-Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հետապնդումներ չեն։ Հայաստանում հակաժողովրդական, կեղեքիչ, թալանչիական 20-ամյա ռեժիմի գոյությունը զգալիորեն պայմանավորված է եղել Ռուսաստանի ղեկավարության աջակցությամբ։ Սա է պատճառը, որ հայաստանյան ռուսամետ զանգվածը կրկնակի նվազել է։ Ես կարծում եմ, որ այնտեղ ճիշտ չեն ընկալել թավշյա հեղափոխության տրամաբանությունը, իմաստը և անխուսափելիությունը։ Այլապես, նրանք ճիշտ կընկալեին Հայաստանի նոր իշխանության քայլերը, քանզի դրանք այլընտրանք չունեն։ Համոզված եմ, որ Մոսկվան դա կհասկանա, և հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժի, այլև էլ ավելի կամրապնդվեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (07.08.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 690