Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Չեմ փոշմանել. Պավլիկ Մանուկյանի որդու հարցազրույցը ազատ արձակվելուց հետո
 

 


   news.am

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը իր ազատ արձակվելը կապում է ինչպես երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով,  այնպես էլ  հանրության մեջ տեղի ունեցած փոփոխություններով:

Արդեն ազատության մեջ Արամը պատրաստվում է բուժումներ ստանալ եւ շարունակել ուսումը:

«Պայքարն ավարտված չէ, սպասենք՝ տղերքը բոլորը դուրս գան, ընդհանուր հայությամբ նվիրվենք գործին, շենացնենք մեր երկիրը եւ 400 հազար քառակուսի մետր հետ բերենք: Չեմ փոշմանել, փոշմանելու բան չկար, կար նպատակ, կար գաղափար, հիմնականը, որ գնացել եմ այդ քայլին այն էր, որ ապրիլյան քառօրյային ինձանից տարիքով փոքր տղաներ իրենց կյանքն են դրել: Մեկը ես չէի կարող այդ ամեն ինչը մոռանալ, ուրանալ: Ես իմ պարտքն եմ համարել, էս քայլով հայրենիքին իմ սերը ցույց եմ տվել»,- ասաց նա:

 Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը եւ Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Ավելի ուշ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ նույնպես անձնական երաշխավորություն են ներկայացրել Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 08.06.18 | Հեղինակ: news.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 365

Загрузка...
Загрузка...