Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Բակո Սահակյանը «կուտ է տալիս», նա անհապաղ պետք է հրաժարական տա. Վահան Բադասյան
 

 


   1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

- Պարոն Բադասյան, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ 2020 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահական ընտրություններում․ Ձեզ այդ հայտարարությունը բավարարո՞ւմ է, թե՞ այլ պահանջներ ունեք։

– Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Բակո Սահակյանը խախտել է Սահմանադրությունը և խաբել ժողովրդին։ Նա պետք է անհապաղ հրաժարական տա, մեր պահանջը դա է։ Մենք մինչև հունիսի 15-ը կսպասենք, դրանից հետո կսկսենք մեր գործողությունները։ Ինքը փաստորեն խոստովանեց, որ 2020 թվականին ևս երկու ժամկետով որոշել էր առաջադրվել։ Դա իշխանության զավթում է տարբեր ճանապարհներով։ Սահմանադրությունը կոնկրետ կեղծելու, իր հագով սարքելու, հակաժողովրդական Սահմանադրություն ժողովրդի վզին փաթաթելու դրսևորում էր։ Այսինքն՝ ճիշտ հայաստանյան տարբերակը, երբ Սերժ Սարգսյանը նախատեսել էր ու բազմիցս ակնարկում էր, որ պետք է պաշտոնովարի հետագայում՝ մինչև 2040 թվականը։ Բակո Սահակյանը նույնպես նախատեսում էր պաշտոնավարել մինչև 2030 թվականը։ Եթե հանցագործությունը «վիզ են առնում», ուրեմն պետք է պատասխան տան։ Պատասխանն առայժմ միակն է՝ ճիշտ ճանապարհը հրաժարականն է։ Միևնույն է, Բակո Սահակյանը, այսպես թե այնպես, ժողովրդի վրա իշխանություն չունի և ոչ միայն ժողովրդի՝ նա արդեն իշխանություն չունի իր թիմի վրա, իշխանության տարբեր օղակների վրա։ Այն մարդկանց, որոնց հեռացրել է ժողովրդի պահանջով, պետք է շուտով աշխատանքի տեղավորի, եթե չանի՝ թիմը կփլուզվի, որովհետև թիմը ոչ թե ծրագրի շուրջն է համախմբվում, այլ անձի։ Կառավարության անդամների փոխադարձ հարաբերությունը անձնական շահերով է պայմանավորված։ Հիմա վիրավորվել են, որ իրենց հանել են, ասում էին՝ թեկուզ ժողովուրդը պահանջում է՝ մեզ պահեք։ Պետնախարարի հրաժարականը դրա հետ էր կապված, քանի որ նրանք հապաղում էին, չէին ուզում ազատվել, ինքը հրաժարական տվեց, որ հարցին լուծում տա։ Հիմա Արցախում կառավարությունը ճգնաժամի մեջ է։ Ես դեռ ամիս առաջ Բակո Սահակյանին խորհուրդ էի տվել, որ խոսի ժողովրդի հետ։ Նա չպետք է ասեր՝ հանդարտվեք, որ ես 2020 թվականին չեմ առաջադրվի։ Ժողովուրդը հիմա էլ չի ուզում, որ նա շարունակի իր իշխանությունը, որովհետև նրա իշխանությունը իրական դիկտատուրա է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 13.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (13.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 345

Загрузка...
Загрузка...