Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Այս եզդին հարյուրամյակ առաջ ապաստան տվեց հայերին ու փրկեց 20,000 քրիստոնյաների. ով էր նա և ինչու արեց դա
 

 


   blognews.am

1915-ին երիտթուրքերը քարոզարշավ սկսեցին Միջագետքում ոչ մահմեդական ժողովուրդների ոչնչացման վերաբերյալ: Փաստացիորեն դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի արդյունքում տուժեցին ոչ միայն հայերը, այլև եզդիները, ասորիները, հույները: Ընդհանուր ցավն ու փոխադարձ համերաշխությունը ընկերության ստեղծման համար հիմք դրեց եզդիների ու Մերձավոր Արևելքի քրիստոնյաների միջև:



 


Չնայած թշվառ կարգավիճակին՝ եզդիներն ու քրիստոնյաները չէին հանձնվում թուրքերին, այլ շարունակում էին պայքար տալ իրենց գոյության պահպանման համար: Եզդիների շրջանում մինչ օրս պտտվում է Խամոե Շարոյի մասին լեգենդը: Հենց այս մարդու մասին էլ կխոսենք այսօր: Եզդիների ու քրիստոնյաների ազատության ձեռք բերման գործում մեծ դերակատարություն են ունեցել նաև եզդիական դիմադրության մարտիկները, որոնց առաջնորդում էր Ջանգիր-աղան, ով Զուկրի ցեղերի համադաշնության Մանդիկի ցեղի առաջնորդ Խատիֆ-աղայի որդին էր, և ով տարիներ անց արժանացավ եզդի ժողովրդի ազգային հերոսի կոչման:

Խամոե Շարոն եզդիական Շանգալ աշիրեթի առաջնորդն էր, ով իր մարտիկների հետ միասին 1915-ին փրկել է ավելի քան 20,000 քրիստոնյաների: Երբ Օսմանյան կայսրության իշխանությունները պահանջեցին քրիստոնյա փախստականների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, Շարոն որոշեց պաշտպանել նրանց:

Եզդիների առաջնորդ Միր Իսմայիլ Չոլո-բեգը քրիստոնյա հոգևորականությանը նամակ ուղարկեց, որում պատրաստակամություն էր հայտնում մասնակցել քրիստոնյաների պաշտպանությանը: Եզդի և ասորի հոգևոր ներկայացուցիչների հանդիպումից հետո  ասորիների առաջնորդները շանհալյան լեռներ տեղափոխեցին կանանց, երեխաներին ու տարեցներին: Իրենց հերթին՝ թուրքերը պահանջում էին իրենց հանձնել քրիստոնյաներին, հակառակ դեպքում եզդիներին բռնության կենթարկեին: Պրոֆեսոր Կրիստինա Էլիսոնը պատմության այս դրվագի մասին գրել է. «Թուրքերն իրենց ներկայացուցիչներին ուղարկել էին եզդիների մոտ՝ շանհալյան լեռներ, և փոխանցել էին նամակ, որում պահանջում էին իրենց հանձնել արամեացի փախստականներին՝ սպառնալիքներ ներկայացնելով: Եզդիների առաջնորդը պատռեց նամակւ ու Օսմանյան կայսրության պատվիրակներին իրենց հայրենիք ուղարկեց առանց հագուստի»:



Փորձելով կանխել եզդիների սպանդը՝ եզդիական մեհրքան ցեղի առաջնորդ Դաուդե Դաուդը մեծ բանակով դեմ դուրս եկավ Խամոե Շարոյին, սակայն վերջինս ցեղային խորհուրդ հրավիրեց, որի ընթացքում ներկայացրեց ողջ իրավիճակը: Համաձայն մեր օրեր հասած տեղեկությունների՝ նա հայտնել է. «Ինչպե՞ս ես կարող եմ հայերին հանձնել օսմանցիներին, եթե նրանք մեր կողմից օգնության կարիք ունեն: Ես խոստացել եմ նրանց կողքին լինել, և պատվովս եմ երդվում, նրանցից ոչ մեկը չի հայտնվի թուրքի ձեռքում: Ես ու իմ որդիները պատրաստ ենք մեր կյանքը տալ նրանց համար»:

Եզդիները քրիստոնյաներին քարանձավերում թաքցրին: Երբ թուրքերը փորձեցին հարձակում գործել շանհալյան լեռների հարավային լանջերի վրա, հանդիպեցին դաժան դիմադրության: Եզդիներն այս հատվածը պաշտպանության տակ էին առել շուրջ երկու ամիս շարունակ՝ հետ մղելով թուրքերի տասնյակ հարձակումները: Այդժամ հակառակորդը որոշեց իր նպատակն իրագործել՝ շրջանցել եզդիներին Թել-Աֆարով, սակայն եզդիներն այստեղ ևս տապալեցին նրանց:

Խամոե Շարոյի մարտիկները մեծամասշտաբ հարձակում կազմակերպեցին՝ թուրքերի ուշադրությունը շեղելու համար: Մարտերից մեկի ընթացքում ավելի քան 35 թուրքեր զոհվեցին, իսկ ինքը՝ Շարոն, կորցրեց իր մոտ ընկերոջն ու զինակցին:

Զոհեր կրեցին երկու կողմերն էլ: Թուրք զորահրամանատար Իբրահիմ փաշան բողոքում էր սպանված զինվորների մեծ թվից, որոնց մարմինները Մոսուլ էին տեղափոխվում: Որպես վրեժ՝ թուրքերը թալանում էին եզդիների գյուղերը, ոչնչացնում էին նրանց ողջ սննդամթերքը: Միայն Օսմանյան կայսրության անկումը փրկեց Շանգալա լեռների քրիստոնյա ժողովուրդներին ու եզդիներին: Քրիստոնյա ընտանիքներից շատերը մշտական բնակությւոն հաստատեցին հենց լեռներում՝ լքելով դրանք միայն ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումների արդյունքում:



Քրիստոնյա վանական Աբդուլմասիհ Կարաբաշը իր «Թափված արյուն» խորագրով հուշերում գրել է. «Եզդիները, ինչպես և քրիստոնյաները, շատ են: Նրանք հյուրընկալ են և առատաձեռն: Դա ակնհայտ է դառնում, երբ հիշում ենք, թե ինչպես նրանք ընդունեցին քրիստոնյաներին ու փրկեցին նրանց: Նրանք իրենց կյանքն են տվել քրիստոնյաների համար և զրկվել են իրենց տներից: Եթե չլինեին եզդիներն ու սինջարյան լեռները, քրիստոնյաներն այդպես էլ չէին կարողանա ապաստան գտնել»:

Խամոե Շարոն ծնվել է 1850 թ. Զիվնգ գյուղում, որը գտնվում էր Շանգալի Մելիք գյուղից դեպի հարավ: Բրիտանացիները Շարոյին համարում էին հրաշալի դիվանագետ ու քաղաքագետ, և անգամ առաջարկել են նրան հիմնել շանգալյան ինքնավար տարածաշրջան, սակայն աշխարհաքաղաքական պատճառներով Շարոն մերժել է այդ առաջարկը: 1933 թ. 83 տարեկան հասակում նա հեռացավ կյանքից: Ինչպես ասում են նրա ժամանակակիցները՝ Շարոն բարեպաշտ եզդի էր ու եզդիականության մասին շատ գիտելիքներ ուներ: Նրան հիշատակում են եզդիական երգերում, հեքիաթներում ու պատմություններում:

 



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: blognews.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: blognews.am
Դիտումներ: 217

Загрузка...
Загрузка...