RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Այո´, իմ հետ զենք եմ տարել ՊՊԾ գունդ. Պավլիկ Մանուկյանի հերթական աղմկահարույց հայտարարությունը
 


 


   news.am



«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտարարեց, որ իր հետ զենք է տարել ՊՊԾ գունդ:

«Այո´, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, եւ դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասաց նա:

Պավլիկ Մանուկյանը չհիշեց, սակայն, թե խմբից էլ ում մոտ է զենք եղել:

Հարցին, թե ինչով է դա պայմանավորված, նա պատասխանեց. «Սրընթաց գործողությունների ընթացքով»:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 125