RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Այն, ինչ չկար Փաշինյան-Պուտին հանդիպմանը, բայց Պուտինն ասել էր Ալիևին
 


 


   1in.am

Ես հույս ունեմ, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի և սուվերենության հանդեպ հարգանքի վրա, Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը հունիսի 13-ին երկրորդ անգամ է հանդիպել Պուտինին: Առաջին հանդիպումը մայիսի 14-ին Սոչիում էր: Այդ հանդիպման առիթը ԵՏՄ գագաթնաժողովն էր, իսկ երեկ Մոսկվայում հանդիպման առիթը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունն է, որի համար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, և որը տեղի է ունենալու այսօր:

Երբ կլինի երրորդ հանդիպումը, հետաքրքիր է թեկուզ այն պատճառով, որ Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպմանն էլ չի խոսվում Ռուսաստան պաշտոնական այց կազմակերպելու մասին, այն դեպքում, երբ, օրինակ, նույն օրը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը Պուտինն ասել է, որ սպասում է նրան օգոստոսի 30-ին, և այն ժամանակ կքննարկեն երկկողմ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է այդ հանդիպումների հաճախակիության ցանկություն: Սակայն դեռևս պարզ չէ, թե երբ կլինի նրա արդեն պաշտոնական այց Ռուսաստան և երկկողմ հանդիպում ու բանակցություն այդ շրջանակով, առանց որևէ այլ առիթի շրջանակում հանդիպման: Այս հանգամանքում կոնկրետության բացակայությունը թերևս վկայում է, որ առայժմ Պուտինը «հետախուզում» է, և նրա համար Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունը դեռևս չի հասել այն աստիճանի, որ կբերի պաշտոնական այցի: Մյուս կողմից՝ սա ինքնին, իհարկե, որևէ բանի բացարձակ ցուցիչ չէ, առավել ևս, որ ներկայումս հայկական կողմը կարծես թե բավականին հաճախ է սկսել շոշափել հայ-ռուսական հարաբերության նոր որակի, նոր փուլի հարցը:

Սրանք լոկ խոսքե՞ր են, որ բխում են թավշյա հեղափոխությամբ ձևավորված նոր իշխանություն լինելու հանգամանքից, թե՞ Հայաստանի նոր իշխանությունն իրապես պատրաստվում է լրջորեն դնել հարաբերության վերանայման կամ պարզապես առողջացման հարցը՝ դրանից բխող քաղաքական բոլոր ազդեցություններով հանդերձ: Միևնույն ժամանակ, ինքնին հայ-ռուսական հարաբերության որակական վերափոխումն էլ պետք է լինի Հայաստանի ներքին քաղաքականության արդյունքի արտացոլում, որովհետև միայն այդ արդյունքը թույլ կտա Հայաստանի իշխանությանը Ռուսաստանի իշխանության հետ խոսել այլ բովանդակությամբ: Այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերությունը ներկայումս կարող է գնահատվել որպես առանձնահատուկ փուլում գտնվող, երբ կողմերը, ըստ էության, փոխադարձ ըմբռնողությամբ տեղավորվում են բարձր մակարդակի շփումների զուտ աշխատանքային ռեժիմի մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (14.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 2789