Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Արտանիշում կորած անչափահաս եղբայրները տարիներ շարունակ աշխատանքային շահագործմա՞ն են ենթարկվել
 

 


   

Օրեր առաջ Արտանիշ գյուղում երկու անչափահաս տղաներ էին կորել, երեխաների կորելու վերաբերյալ տեղեկությունը տարածվեց հուլիսի 4-ին, հաջորդ օրն արդեն հայտնի դարձավ, որ երեխաներին գտել են:

Երեխաները, ովքեր թեև անչափահաս են, սակայն աշխատել են անասնաֆերմայում՝ որպես հովիվ:

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ եղբայրները ոչ թե կորել էին, այլ՝ փախել անասնաֆերմայից, քանի որ նրանք պարբերաբար ծեծի են ենթարկվել:

Տարիներ շարունակ անչափահաս եղբայրներն աշխատանքային շահագործման են ենթարկվել Արտանիշ գյուղի հարևանությամբ գտնվող անասնաֆերմայի սեփականատիրոջ կողմից:

Տղաներից մեկը ներկայումս 16 տարեկան է, իսկ մյուսն 12, նրանից ավագը նշված անասնաֆերմայում որպես հովիվ է աշխատել, ամսական 50.000 դրամ աշխատավարձով, իսկ կրտսեր՝ եղբայրը նրան օգնելու նպատակով է անասնաֆերմա գնացել:

16-ամյա տղան անասնաֆերմայում աշխատանքի է անցել դեռևս 2014թ. և աշխատել է մինչև 2016 թվականը:

Անասնաֆերմայի սեփականատերն անչափահաս եղբայրներին պարբերաբար ծեծի է ենթարկել և ստիպել է այլ աշխատանքներ ևս կատարել, իսկ նախորդ տարվա վերջից մինչ վերջերս երեխաներին աշխատեցնելով չի վարձատրել՝ պատճառաբանելով, թե անասունները սատկել են կամ կորել:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.07.18)
Դիտումներ: 1230

Загрузка...
Загрузка...