Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված. Ճիվաղը կամ ճիվաղները օրեր շարո
 

 


   Shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Արմաշ գյուղը մի խումբ ճիվաղների կողմից տեռորի է ենթարկվում: Գյուղացիները ամեն առավոտ միմյանց «Բարի լույսի» փոխարեն հարցնում են՝ «Հո տունդ մարդ չի՞ մտել, հո տուն-տեղ չե՞ն թալանել»:

Հուլիսի 10-ին, Արմաշ գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհերի և 20-ամյա Անահիտի հարսանեկան արարողությունն էր ու մինչ երիսասարդ զույգը իրենց հարազատների հետ նշում էին հարսանիքը, գիշերը անհայտ անձը կամ անձինք թալանել են նրանց տները:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարսանեկան արարողությունից հետո նորապսակների հարազատները վերադառնալով տուն, անակնալի են եկել, տեսնելով, որ տներն ամբողջությամբ տակնուվրա է արված: Տականքը կամ տականքները Մհերենց տանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա, արծաթյա և ադամանդե զարդեր, իսկ նույն ձևով են վարվել նաև Մհերի կնոջ հայրական տանը՝ տակնուվրա անելով տան ներսը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այնտեղից էլ են ինչ-որ բաներ գողացել:

Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչություն, ոստիկանության Վեդիի բաժին, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանպետ Արմեն Գասպարյանը և քննչական բաժնի քննիչները:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետշ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, ճիվաղին կամ ճիվաղներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:

ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, որ գյուղում իրար հետևից գողություններ են կատարվում, սակայն չգիտես ինչու, գողերը համարվում են անորսալի ու երևի դա է պատճառը, որ նրանք մտածում են՝ էս ամգամ տարանք, չբռնվանք, հա էլ կարանք տանենք: Գոնե էս դեպքում բացահայտվեն ու իմանանք, թե ով կամ ովքեր են էդ սրիկաները, որ էս խախանդ գյուղի բնակիչներին, ովքեր կենացմահու պայքար են տալիս հողի հետ, իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար, հանգիստ թողեն:

Գողը կամ գողերը հո երկնքից չիջան, կամ սահմանի այն կողմից չեկան, ինչքան էլ գյուղը սահմանամերձ լինի: Մենք վստահ ենք, ցանկության դեպքում իրավապահները կբացահայտեն դեպքերը ու կատարողները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գիշերը նաև մեկ այլ գյուղացու տուն էլ են «անկոչ հյուրերը» փորձել թալանել, սակայն նկատել են, որ տանը մարդ կա, դիմել են փախուստի, իսկ օրեր առաջ էլ թալանել են գյուղապետ Հակոբ Զեյնալյանի խանութը: Այս դեպքերը նույնպես մինչև այժմ չեն բացահայտվել»:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.07.18 | Հեղինակ: Shamshyan.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.07.18) | Հեղինակ: Shamshyan.com
Դիտումներ: 6349

Загрузка...
Загрузка...