Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Առողջապահության նախկին նախարարը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու մեջ
 

 


   SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում երեկ՝ հունիսի 8-ին, 6-րդ գլխավոր վարչություն է հրավիրվել Երևանի բնակիչ, 62-ամյա Ա. Բ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահներին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, 68-ամյա Ն.Դ.-ն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և կատարել մի շարք չարաշահումներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա.Բ.-ն 10 տարուց ավելի ձևակերպված է եղել նշված կենտրոնում որպես ավտոմեխանիկ, ինչի համար նա ամեն ամիս պետք է ստանար 57 հազ. դրամ աշխատավարձ:

Ա.Բ.-ն հայտնել է, որ տարիներ շարունակ ինքը աշխատավարձ չի ստացել, և այն կուտակվելով, դարձել է մոտ 7 մլն դրամ, որը նույն կենտրոնի հաշվապահ Լ.Խ.-ի միջոցով փոխանցվել է Ն.Դ-ին:

6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել նաև, որ նման եղանակով Ն.Դ-ի կողմից յուրացվել են կենտրոնում ձևակերպված 25-ից ավելի քաղաքացիների աշխատավարձերը: 

Տեղեկություններ են ստացվել նաև, որ Ն.Դ.-ն կենտրոնի շինարարական աշխատանքների և բժշկական օգնության ծառայությունների համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները ևս կասկածելի եղանակով յուրացրել է:

6-րդ գլխավոր վարչության ծառայողները պարզում են պետությանը պատճառված վնասի չափը: 

Փաստի առթիվ նյութեր են նախապտրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ն.Դ.-ն առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանն է:
 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: SHAMSHYAN.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: SHAMSHYAN.com
Դիտումներ: 523

Загрузка...
Загрузка...