Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Արաբկիրում 28-ամյա երիտասարդը «սեռական կարիքները հոգալու համար» կանանց ներկայությամբ զբաղվել է ձեռնաշարժությամբ
 

 


   1in.am

28-ամյա Տիգրանին մեղադրանք էր առաջադրվել 3 դրվագ խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Տիգրան Ա.-ն Դոնարա Ե.-ի (անունը փոխված է) ներկայությամբ առնանդամը տաբատից հանելով՝ կատարել է ձեռնաշարժություն:

Նույն գործողությունը, ըստ մեղադրանքի, Տիգրան Ա.-ն 2017 թվականի նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 8-ն անց 30-ի սահմաններում, կատարել է Հրաչյա Քոչար փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Էռնա Մ.-ի ներկայությամբ, ինչպես նաև՝ 2017 թվականի նոյեմբերի 13-ի առավոտյան՝ 8-ն անց 30-ի սահմաններում, նույն բանը կատարել է նույն շենքում՝ նույն կնոջ ներկայությամբ:

Տիգրան Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, խնդրել է մեղմ վարվել իր նկատմամբ:

Դատարանում Տիգրան Ա.-ն հայտնել է, որ 2016 թվականի ամռանը մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Հայաստան է վերադարձել 2017 թվականի սեպտեմբերի 27-ին:

Դրանից հետո՝ մինչև նոյեմբերի վերջերը, պարբերաբար՝ շուրջ 10 անգամ, եղել են դեպքեր, որ փողոցով քայլելիս տեսել է որևէ կնոջ, որն իրեն դուր է եկել:

Քանի որ ինքը չի իմացել՝ ինչպես կարելի է քաղաքավարի կերպով մոտենալ կնոջը, ուստի իր սեռական կարիքները հոգալու համար հետևել է այդ կնոջը, քայլել է այնքան, մինչև կինը մտնի որևէ շենքի շքամուտք:

Այնտեղ ինքը կանգնել է որոշ հեռավորության վրա, նայել է կնոջ դեմքին, իջեցրել է տաբատն ու վարտիքը, կնոջ աչքի առաջ զբաղվել է ձեռնաշարժությամբ:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 5507

Загрузка...
Загрузка...