Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ամոթ կլինի, որ արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ն 5 տոկոսի շեմը չհաղթահարի. ՀՀԿ-ական պատգամավոր
 

 


   news.am

Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի կարծիքով`բոլոր դեպքերում ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը հույս հայտնեց, որ դեռեւս ունեն համակիրներ եւ հնարավոր է, որ հաղթահարեն անցողիկ շեմն ու կրկին հայտնվեն խորհրդարանում:

«Ընտրություններին չմասնակցելը կլինի թուլամորթություն եւ կստացվի, որ Հանրապետականին ուղղված բոլոր դատապարտող խոսքերի պատասխանատվության տակ կմտնի ամբողջ կուսակցությունը, բոլորն անխտիր: Կստացվի կուսակցության բոլոր անդմաները իրենց մեղքի բաժինն են զգում եւ դուրս են գալիս քաղաքական պայքարից: Բայց ես ու կուսակցության մեջ շատ մարդիկ, որոնք գաղափարական մասում են գտնվում, պետք է ի շահ մեր ժողովրդի նույն ավյունով, արդեն որպես ընդդիմություն շարունակեն իրենց գործունեությունը: Պարտադիր չէ՝ մեզ մեծ տոկոսով ձայն տան, հավատացեք, էլի համակրողներ կան ու ձայն կտան ՀՀԿ-ին»,-ասաց Ալիկ Սարգսյանը: Մեր հարցին՝ ունե՞ն այնքան համակիրներ, որ կարողանան հաղթահարել 5 տոկոսի շեմը եւ անցնել խորհրդարան, պատգամավորը պատասխանեց. «Ամոթ կլինի, որ այդ շեմը չհաղթահարի կուսակցությունը»: Ալիկ Սարգսյանը վստահեցրեց՝ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ անկախ ապրիլյան իրադարձություններից՝ պետք է բաց չթողնեն ընտրապայքարի մեջ մտնելու հնարավորությունը:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: news.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 1082

Загрузка...
Загрузка...