RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Ամենակարևոր փոփոխությունը հեղափոխությունից հետո». Նիկոլայ Բաղդասարյան
 


 


   

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Մեզանում մի թեզ է շրջանառության մեջ դրվել՝ ԻՆՉ Է ՓՈՓՈԽՎԵԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ։ Մեր պետության ԿԱՐԵՎՈՐ փոփոխությունը, որը պետք է արձանագրենք, դա ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ կառավարման համակարգի վերացումն է։ Քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի նպատակն է եղել պետական լծակներին տիրապետման միջոցով թալանել պետությունը, երաշխավորել օլիգարխներին մենաշնորհներ և ««փայ մտնել» իրենց բիզնեսում, հետապնդել այն գործարարներին, ովքեր հրաժարվել են «ատկատ» տալուց, իրականացնել տարբերակված հարկային և մաքսային քաղաքականություն, որպեսզի բացառել մրցակցությունն այն ոլորտներում, որտեղ իրենց ազգականներն ունեն բիզնես...։ Ամենինչ արվել է քրեական աշխարհում գործող կանոններով, հանցագործություն կատարելու միջոցով և դա է եղել Հայաստանի իրականությունը մինչև հեղափոխությունը, և դա է պատճառն այսօրվա բազմաթիվ քրեական գործերի։ Վերացնելով քրեաօլիգարխիք կառավարման համակարգը` գործող իշխանությունները բոլորի համար ստեղծել են Հայաստանում ապրելու և աշխատելու հավասար պայմաններ։ Իմ համոզմամբ սա է մեր ամենակարևոր փոփոխությունը հեղափոխությունից հետո։ Բարի լույս հայեր...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (07.08.18)
Դիտումներ: 649