Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ում հարցաքննությունից հետո ազատ է արձակվել
 

 


   azatutyun.am

Հայաստանի երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, «Ազատությանը» տեղեկացրեց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը:

Հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ ինը ժամ խուզարկել էր Սարգսյանների բնակարանը, որը գտնվում է Երևանի Թումանյան 11 հասցեում, ինչից հետո՝ ուշ երեկոյան, Ալեքսանդր Սարգսյանը, բերման էր ենթարկվել ԱԱԾ:

Արդեն այսօր ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:

«Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 05.07.18 | Հեղինակ: azatutyun.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: azatutyun.am
Դիտումներ: 330

Загрузка...