RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ահա, թե ինչ էր թաքցնում Սաշիկ Սարգսյանը վերելակի տակի հատվածում. Սա ուղղակի անհավանական է
 


 


   

ԱԱԾ-ի կողմից Մանվել Գրիգորյանի ամառանոցում նկարահանված կադրերն, ինչ խոսք, մեղմ ասած՝ սառը ցնցուղ էր հայ հասարակության բոլոր շերտերի համար։ Եվ դեռ չմարսած այդ ինֆորմացիան, ԱԱԾ-ն անընդհատ նոր նյութեր է հրապարակում։

Ամենաթարմը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի բնակարանում ԱԱԾ-ի փնտրտուքներն էին։ Արի ու տես, որ դա ոչ բոլորի համար կարող է անակնկալ լինել։ Զրուցակիցս Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի ընկերներից է։ Այս պարագայում ասել միասին հաց էին կիսում՝ դժվար է․ միասին խորոված էին կիսում և օրենք շրջանցում։ Ինչպես երիտասարդն է ասում, օրենքն էլ իրենց ձեռքը, երկիրն էլ, օրենքը գրողն էլ։

Հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ․ «Մտերիմ էինք, հետո ինչ ինչ պատճառներով ձյաձ Սաշիկը չթողեց շարունակենք մեր ընկերությունը»,-ասում է տղան, ով արդեն երկրում էլ չէ, բայց ուշի ուշով հետևում է կատարվող իրադարձություններին։

«Իրենց տուն հաճախ եմ գնացել, մի բան գիտեմ ու դա գիտեն բոլոր իրենց մտերիմները։ Քանի որ վերելակը շատ քննարկվեց, թե ոսկուց է և այլն, ես կասեմ մի բան։ Դա ուղղակի ցուցամոլություն չէ, ինչքան գիտեմ անգամ ոսկի էլ չէ, ուղղակի արվել է որպեսզի վերելակի ներքեւի հատվածը, այսինքն տակը՝ որպես պահոց օգտագործվի։

Այն ժամանակ նրանք այնտեղ պահում էին զենքերը և սումկաներով փողերը։ Հիմա չգիտեմ, գուցե իշխանափոխությունից հետո, հասկանալով գլխների գալիքը, փոխել են տեղը, բայց մի ժամանակ, վերելակը որպես պահոց էր նախատեսված։ Թե չէ երկու հարկանի տանը ինչ վերելակի մասին է խոսքը։ Ես մի բան գիտեմ, Սաշիկ Սարգսյանի երկու որդիների ուսերին այնքան մեծ բեռ ու պատասխանատվություն կա, որ ԱԱԾ-ն միայն գումարով, թանկարժեք իրերով ու զենքով չի սահմանափակվի։

Ես նաև գիտեմ, որ Նարեկի հորեղբայրը՝ Սերժ Սարգսյանը անձամբ է մի քանի անգամ կանչել իր մոտ, խոսել հետը, ընդ որում՝ կոպիտ խոսել, երկրում նման կարգի օրինազանցություններ անելու համար (կան բաներ, որ չակերտները բացել չեմ ուզում), (Հեղ․՝ խոսքը կարծես թե նաև թմրամիջոցների մասին է), բայց արդեն ուշ էր, բանը բանից անցել էր և հղփացել էին։ Երբ տեսա կադրերը, չճանաչեցի նրան, շատ էր փոխվել, նախկին կներեք արտահայտությանս համար լկտի հայացքից բան չէր մնացել»,- ասում է նա։

Աղբյուր



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.08.18)
Դիտումներ: 4348