Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ադրբեջանը նրան սպառնում էր. Լապշինը ենթադրում է, որ CNN-ի հաղորդավարի մահը կապված է Արցախի մասին նրա ֆիլմի հետ
 

 


   asekose.am

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված և ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ենթադրում է, որ CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կարող է կապված լինել Արցախի մասին նրա ֆիլմի հետ:

Այս առիթով նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ եք կարծում՝ հայտնի ամերիկացի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կապվա՞ծ է Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ: Ադրբեջանի իշխանությունները նրան սուր քննադատության էին ենթարկում և սպառնում էին հաշվեհարդարով: Բառացիորեն վերջերս ես Le Monde-ում հրապարակեցի «Ադրբեջանն առևանգում է և սպառնում բոլորին, ով նրան դուր չի գալիս» վերնագրով հոդված և ահա՝ անակնկալ «ինքնասպանություն: Հիշեցնեմ, որ նրանք փորձում էին Բաքվի բանտում ինձ սպանելու փորձը ներկայացնել որպես ինքնասպանություն»:

Հիշեցնենք, որ 61 տարեկանում կյանքից հեռացել է CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը։ CNN-ի հաղորդմամբ՝ նրան մահացած են գտել Ֆրանսիայում հյուրանոցային համարում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ինքնասպան է եղել:

Հավելենք, որ անցած ամիս Էնթոնին հաղորդաշար էր պատրաստել Հայաստանի և Արցախի մասին:

Հիշեցնենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:


Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: asekose.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: asekose.am
Դիտումներ: 140

Загрузка...
Загрузка...