RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Ադրբեջանը հայտարարեց հեղաշրջման փորձի մասին
 


 


   lragir.am

Ադրբեջանի գլխավոր դատախաազությունը, ՆԳՆ-ն և Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի վերաբերյալ:

«Հետաքննությունը ցույց է տվել, որ ահաբեկչական գործողության նպատակն Ադրբեջանում իսլամական պետություն ստեղծում է: Դրա համար ծրագրվում էր սպանել մի քանի հայտնի պետական պաշտոնյայի, երկրում աժիոտաժ ու քաոս ստեղծել և ուժային ճանապարհով գրավել իշխանությունը», նշված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ մահափորձը կատարած Յունիս Սաֆարովը «Մուսուլմանների միասնության շարժման» անունից տեսաուղերձ է ձայնագրել և ուղարկել արտասահմանում իր կողմնակիցներին: Տեսաուղերձում նշված է. «Ես սպանել եմ մի մարդու, ով առանց հոր է թողել Տալա Բաղիրզադեին: Ինձնից օրինակ վերցրեք: Սպանեք իսլամի թշնամիներին: Իսլամական միասնությունը պետք է իշխանությունը վերցնի Ադրբեջանում»:

Հատկանշական է, որ Վելիևի դեմ մահափորձն իրականացվել է Ադրբեջանում տրանսֆորմատորի վթարի հետևանքով հոսանքազրկման օրերին, երբ երկիրը զրկվել էր ենթակառուցվածքներից: Իլհամ Ալիևը հավաքել էր պաշտոնյաներին ու նրանց հետ երկու հարց քննարկել՝ հոսանքազրկումը և քաոսն ու Վելիեւի դեմ մահափորձը: Հոսանքազրկումը դիվերսիա՞ էր և կապվա՞ծ էր երկրում իշխանություն փոխելու փորձի հետ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (06.07.18) | Հեղինակ: lragir.am
Դիտումներ: 1779