Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Աբովյանում 31-ամյա կինը էլեկտրական թեյնիկով դաժան ծեծի է ենթարկել ամուսնու սիրուհուն՝ նրանց միասին բռնացնելով
 

 


   1in.am

31-ամյա Էմման՝ երկու անչափահաս երեխաների մայրը, մեղադրվում էր տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Էմմա Կ.-ն, տեղեկանալով, որ ամուսինը սիրուհի ունի, պարզաբանումներ ստանալու նպատակով 2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 20-ի սահմաններում գնացել է հանրակացարանային այն սենյակ, որտեղ ապրում էր ամուսնու սիրուհին:

Այնտեղ Էմման հանդիպել է ոչ միայն ամուսնու սիրուհուն, այլև ամուսնուն: Վերջինիս ոչինչ չասելով՝ Էմման միանգամից վիճաբանել է ամուսնու սիրուհու՝ Մանուշակի (անունը փոխված է) հետ:

Վիճաբանության ընթացքում Էմման ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Մանուշակի մարմնի տարբեր մասերին: Այդքանով չհանգստանալով՝ նա սեղանի վրայից վերցրել է էլեկտրական թեյնիկն ու դրանով մեկ անգամ հարվածել է Մանուշակի մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Ծեծի արդյունքում Մանուշակին պատճառվել են ձախ ստորին կոպի, կզակի ստորին մակերեսի, գոտկային շրջանի, աջ բազկի, ձախ կոնք-ազդրային հոդի, ծնկահոդերի, ձախ ազդրի շրջանների արյունազեղումներ ու ճանկռվածքներ:

Դատարանում Էմմա Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ Էմման հայտնել է, թե իմացել է ամուսնու և Մանուշակ Գ.-ի սիրային կապի մասին, տեղեկացել է, թե որտեղ է բնակվում է Մանուշակը: Գնացել է հանրակացարանային շենքում գտնվող նրա սենակ: Թակել է դուռը և պահանջել է, որ բացեն: Դուռը բացել է… իր ամուսինը: Նա առաջարկել է ներս մտնել ու ներսում զրուցել:

Ինքը ներս է մտել, սկսել է վիճել ամուսնու սիրուհու՝ Մանուշակի հետ: Նրան հարվածներ է հասցրել ձեռքերով ու ոտքերով, նաև՝ սեղանից վերցրել է էլեկտրական թեյնիկն ու մեկ անգամ էլ դրանով է հարվածել Մանուշակի մեջքին:

Տուժող Մանուշակ Գ.-ն հայտնել է, թե Էմմայի ամուսնու՝ Ռ.-ի հետ ծանոթացել է 2016 թվականին, նրա հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ: Իրենց հարաբերությունների մասին իմանալով՝ Էմման սկսել է հետապնդել իրեն՝ զանգել ու վիրավորել է, սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ուղարկել:

Էմման զրպարտող տեղեկություններ է տարածել իր մասին, դրա պատճառով ինքը ստիպված հեռացել է հայրական տանից, իր ընտանիքից ու երեխայից և բնակություն է հաստատել հանրակացարանային սենյակում:

Էմման, ամուսնու հետ խնդիրներ ունենալով, ամեն հարցում մեղադրել է իրեն:

Դեպքի օրը իր սիրած տղամարդը՝ Ռ.-ն, իր սենյակում էր, երբ դուռը թակել են: Լսվել են Էմմայի բղավոցի ձայները: Նա սպառնացել է, որ եթե դուռը չբացեն, կկոտրի այն:

Իրենք չեն ցանկացել, որ հարևաններն աղմուկը լսեն, բացել են դուռը: Էմման հարձակվել է իր վրա, հարվածել է իր աչքին, գլխին, թևին, ոտքերով հարվածել է իր ոտքերին:

Հարվածների հետևանքով ինքը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել է հատակին: Էմման օգտվել է իր՝ ընկած վիճակից, սեղանից վերցրել է թեյնիկն ու հարվածել է իր մեջքին:

Իր սիրած տղամարդը փորձել է բաժանել իրենց: Ձայներից միջանցք են դուրս եկել հարևանները, բայց ոչ մեկը ներս չի մտել ու վեճին չի միջամտել:

Վեճի ընթացքում ինքը մի պահ փորձել է բջջային հեռախոսով զանգել ընկերուհուն և օգնություն խնդրել, բայց Էմման իր ձեռքից վերցրել է հեռախոսը և վերադարձրել է միայն հաջորդ օրը՝ հարևանների միջոցով:

Հարևանները, լսելով վիճաբանության ձայները, զանգել են ոստիկանություն:

Վիճաբանության ընթացքում ո՛չ ինքը, ո՛չ իր սիրած տղամարդը Էմմային չեն հարվածել:

Տուժողը քաղհայցի պահանջ չի ներկայացրել Էմմա Կ.-ին, բայց պնդել է, որ բողոքում է ու ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Կանանց կռվի պատճառ դարձած տղամարդը՝ Ռ. Կ.-ն, հայտնել է, որ Էմմա Կ.-ի ամուսինն է: Օգտնվելով իր սահմանադրական իրավունքից, նա հրաժարվել է կնոջ վերաբերյալ ցուցմունք տալուց…

Նախաքննության ընթացքում Ռ. Կ.-ն հայտնել է, որ Էմմայի հետ ամուսնացել է 2006 թվականին: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա: Վերջին մեկ տարվա ընթացքում իրենց միջև հաճախացել են վեճերը:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 3133

Загрузка...
Загрузка...