Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ նշանակվեց ՀՀ բոլոր ղեկավարների թիկնապահը․ Հրաչյա Հարությունյանը հեռացավ
 

 


   armlur.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովը նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»։

Նախագահի մեկ այլ հրամանով Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Հիշեցնենք, որ գնդապետ, նախկինում՝  ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Հայրապետովն առաջին բաժնի պետն էր։ Նա  պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թվականից մինչ այսօր: Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների և այժմ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: armlur.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: armlur.am
Դիտումներ: 2187

Загрузка...
Загрузка...