RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Հովիկ Աբրահամյանի վարորդի մյուս եղբոր բնակարանում. հսկայական չարաշահումներ են եղել
 


 


   1in.am

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն երեկ գործողություններ է իրականացրել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի՝ Արգամիչի Գոքորի մյուս եղբոր՝ Նորիկ Գևորգյանի տանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է Գրիգոր Գևորգյանի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին, ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով։

Մեզ հասած տեղեկություններով, սակայն, Նորիկ Գևորգյանը չի անցնում Մարտի 1-ի գործով, ոչ էլ զենք զինամթերք պահելու։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Գևորգյանը ՋՕԸ պետ եղած ժամանակ հսկայական չարաշահումներ է թույլ տվել, որում ներգրավված է եղել նաև Հովիկ Աբրահամյանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ խոսքը մոտ 20 միլիոն դոլարի մասին է։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 715