Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

1998 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում 15-ամյա տղան քրոջ հետ դաժանաբար սպանել է վաշխառու կնոջը, հափշտակել է կես միլիոնի ոսկեղեն, փող և պարտքացուցակ
 

 


   1in.am

1998 թվականի փետրվարի 10-ին 22-ամյա Վարդուհին 15-ամյա եղբոր՝ Արամի, ու ավագ եղբոր կնոջ՝ Քրիստինեի հետ գնացել էր Էրեբունիում ապրող ծանոթ վաշխառու կնոջ տուն՝ տոկոսով փող վերցնելու:

Մի անգամ Վարդուհին արդեն նույն տատիկից փորձել էր տոկոսով 500 դոլար վերցնել: Գրավի հարցում համաձայնության չէին եկել, Վարդուհին 400 դոլարը վերադարձրել էր, վերցրել էր միայն 100 դոլարը:

Բայց շուտով նրանց ընտանիքին էլի փող էր պետք եղել: Ու Վարդուհին եղբոր և հարսի հետ նորից վաշխառու տատիկի դուռն էր թակել:

Տարեց կինը, ինչպես բնորոշ է վաշխառուներին, խիստ զգուշավոր էր՝ ամեն մարդու առաջ դուռը չէր բացում: Սակայն «Վարդուհիկին» նա տատիկային ջերմությամբ էր վերաբերվում, չնայած փողային հարցերում նրա հետ ևս մնում էր վաշխառուական իր դերի մեջ:

Վարդուհու առաջ իր դուռը բացելով՝ տարեց կինը լսել էր նրա խնդրանքը՝ պարտքով փող տալու վերաբերյալ: Կինը սկզբում, իր սովորության համաձայն, ասել էր. «Փող չունեմ»: Հետո խոսել էր տոկոսի, գրավի ու նման բաների մասին, որոնք զայրացուցիչ էին Վարդուհու ու ոչ այնքան հասկանալի՝ նրա կրտսեր եղբոր համար: Հնարավոր է, որ կինը ավելորդ խրատաբանության էր անցել, նախկին պարտքը՝ հարյուր դոլարն էր պահանջել:

Վարդուհու համբերության բաժակը լցվել էր: Նա որոշել էր բացել խաղաթղթերը՝ տեղնուտեղը բռնություն էր գործադրել ու տարեց կնոջ աչքը վախեցրել:

Հանցագործության գործիք նրանք իրենց հետ չէին տարել, միգուցե սպանություն չէին էլ ծրագրել՝ երեքով ուղևորվելով տոկոսով փող տվողի տուն՝ գումար ձեռք գցելու: Տեղում հասկացել էին, որ իրենց որևէ հատուկ գործիք հարկավոր էլ չէր՝ տան ներսում այնքան առարկաներ կային, որ կարող էին օգտագործվել որպես հանցագործության գործիք…

Վարդուհին սկզբում ձեռքն էր առել տանտիրուհու բնակարանի հեռախոսը (ո՛չ բջջային) և ուժգին հարվածել էր տատիկի գլխին:

Ծանրաշարժ կինը, որ նման բանի չէր սպասում, հանկարծակիի էր եկել, կորցրել հավասարակշռությունն ու վայր էր ընկել: Նրա գլխից արյուն էր հոսել:

Կինը վախեցել էր: Փոխել էր խոսելու տոնը, սկսել էր խնդրել, որ իր թոռների տարիքի երեխաներն իրեն չխփեն:

Վարդուհու եղբայրը նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել: Տանտիրուհուն վախեցնելու համար նա՝ 15-ամյա տղան, ձեռքերով խեղդել էր տանտիրուհու սիրելի շնիկին: Սպառնացել էր. «Քեզ էլ կխեղդենք էսպես, եթե փողերիդ տեղը չասես»:

Այդպես՝ տղան բացահայտել էր իրենց այցելության նպատակը՝ ավազակության էին գնացել…

Հետո տղան մոխրամանը սեղանից վերցրել ու թափով խփել էր տանտիրուհու գլխին: Ընկած կինը գոռացել էր:

Քույր ու եղբայր գործի էին դրել սեղանի սփռոցը՝ մի ծայրը մտցրել էին կնոջ բերանը, մյուս ծայրը փաթաթել էին պարանոցին, գլխին… Հնարավոր է՝ որոշ չափահասների մտքով էլ չանցնի սպանության նման եղանակ՝ սփռոցով սպանություն…

Կնոջ մահը վրա էր հասել թթվածնային սուր քաղցից: Հարուստ իր տանը, որտեղ պարտքացուցակներ կային, գրավադրված արժեքավոր իրեր, ոսկեղեն, գումարներ, տարեց կինը թթվածնային քաղցից էր մահացել…

Քույր ու եղբայր բնակարանը տակնուվրա էին արել ոչ միայն ոսկեղեն ու գումարներ, այլև պարտքացուցակը գտնելու նպատակով՝ որ իրենց անունը իրավապահների ձեռքը չընկնի…

Պարտքացուցակը հայտնաբերել էին մի հասարակ սև տոպրակի միջից, հափշտակել էին նաև ոսկեղեն ու փող՝ 501 հազար 400 դրամ ընդհանուր արժողությամբ:

Քույր ու եղբոր կատարած գործողությունների ընթացքում նրանց հարսը՝ Քրիստինեն, ըստ իրենց իսկ ցուցմունքների, ոչնչի չէր մասնակցել, քարացել-մնացել էր մի անկյունում: Հետագայում ասել է, թե վախից էր քարացել ու չէր կարողանում ծպտուն հանել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 2055

Загрузка...
Загрузка...