Загрузка...
Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle


Սոդան կարող է աղջիկների համար փրկություն լինել հետևյալ կոսմետիկ խնդիրներում...
 
 
Загрузка...


Կերակրի սոդան դարեր շարունակ օգտագործվում է խոհարարության և կենցաղային աշխատանքների մեջ: Բայց դժվար թե շատերի մտքով անցնի այն օգտագործել կոսմետիկ նպատակներով: Եվ շատ իզուր... Սոդան հիանալի միջոց է, որի միջոցով կարելի է խնամել դեմքը, մարմինը և մազերը:

Իսկական կինը կգտնի, թե որտեղ օգտագործի սոդան:
 

1. Արդյունավետ պիլինգ

Պարզապես ձեր լվացվելու ամենօրյա սովորական գելին ավելացրեք մի պտղունց սոդա, կարող եք խառնել հենց ափի մեջ: Փրփրացրեք և թեթև մերսող շարժումներով քսեք դեմքին, ապա մի քանի րոպեից լվացեք գոլ ջրով: Դա նուրբ սկրաբ կլինի, որը կմաքրի մաշկը մահացած բջիջներից և մաշկն ավելի նուրբ ու փափուկ կդարձնի: Հատկապես հարմար է զգայուն մաշկի համար, քանի որ սոդան ունի հակաբորբոքային հատկություն:


2. Կորյակներ

Սոդայի տաք լուծույթով լվացվելն օգնում է կորյակների դեպքում: Լուծույթը չորացնում է մաշկն ու թեթևացնում բորբոքային պրոցեսները: Առանձին մեծ կորյակների դեպքում կարելի է նաև շիլայանման խառնուրդ պատրաստել և թողնել մաշկին մի քանի ժամով:


3. Դիմակներ պրոբլեմատիկ մաշկի համար

Խառնեք 2 ճաշի գդալ ալյուրը և օսլան 1 թեյի գդալ սոդայի հետ: Քսեք մաքուր դեմքին և կլոր շարժումներով մերսեք, ապա 10-15 րոպեից մաքրեք տաք ջրի մեջ թաթախված բամբակով: Կրկնեք շաբաթական մեկ անգամ:


4. Մաքրեք մազերն ավելորդ «քիմիայից»

Սոդան ազատում է մազերի յուղոտությունից և բազմապիսի կոսմետիկ միջոցների վատ ազդեցությունից: Խառնեք ձեր սովորական շամպունը սոդայի հետ 4:1 համամասնությամբ, ապա լվացեք գլուխը սովորականի պես: Մազերը շատ փափուկ և փայլուն կլինեն:


5. Սպիտակեցրեք ատամները

Ատամները մաքրելիս մի պտղունց սոդա ավելացրեք ատամի մածուկին: Այս թեթև սկրաբը կմաքրի ատամները` չվնաասելով էմալը:


6. Ազատվեք լնդերի բորբոքումից

Լնդերի բորբոքման դեպքում սոդան խառնեք քիչ քանակությամբ ջրի հետ, ապա մատներով նուրբ շարժումներով քսեք լնդերին:


7. Ազատվեք հոտից

Բերանի խոռոչի մանրէները ժամանակի հետ քայքայում են ատամների էմալն ու հանգեցնում բերանից տհաճ հոտի: Դրանք կարելի է չեզոքացնել, եթե օրվա ընթացքում մի քանի անգամ ողողել բերանը սոդայաջրով հետևյալ համամասնությամբ` 1 բաժակ տաք ջրի 1 թեյի գդալ սոդա: Սոդայի լուծույթն օգնում է նաև ազատվել թևատակների և ոտքերի տհաճ հոտից:


8. Ազատվեք այտուցներից

Սոդա օգնում է օրգանիզմից հանել ավելորդ հողուկը, ուստի այն կարելի է օգտագործել կոպերի և աչքերի տակի պարկիկների այտուցվածությունից ազատվելու համար: Պատրաստեք սոդայի լուծույթ (1 բաժակ ջրին 1 թեյի գդալ սոդա), բամբակը թաթախեք լուծույթի մեջ և 10-15 րոպեով դրեք այտուցված հատվածներին:


 





Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (28.04.17) | Հեղինակ: Օգտակար խորհուրդներ W
Դիտումներ: 12404 | Տեգեր: լինել, Փրկություն, սոդան, Lifestyle, հետևյալ, ՀԱՄԱՐ, կոսմետիկ, կարող, աղջիկների, խնդիրներում...

Загрузка...
Загрузка...
Загрузка...