RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Lifestyle

Սնկային հիվանդություն, որով տառապում է ավելի քան 1 միլիարդ մարդ. միկոզի ախտանշաններն ու բուժումը
 


 


   

Սնկերն առաջացել են շատ ավելի վաղ քան մարդիկ, ուստի շատ ավելի հարմարվող են ու կարողանում են գոյատևել: Նրանք մինչև օրս էլ շարունակում են բազմանալ և ձեռք են բերում կայունություն դեղերի հանդեպ:


Յուրաքանչյուր հինգերորդը

Սնկերի ավելի քան 69 000 տեսակից  ոչ բոլորն են վնասակար, սակայն առնվազն 400-ից մարդիկ պետք է զգուշանան: Մակերեսային և խորը միկոզներով աշխարհում տառապում է ավելի քան 1 միլիարդ մարդ: Գրեթե յուրաքանչյուր 5-րդը բախվում է այս խնդրին, բայց միայն յուրաքանչյուր 10-րդն է պաշտպանվում դրանից: Տղամարդկանց շրջանում այս հիվանդությունը 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց, սակայն նրանք 2 անգամ ավելի քիչ են դիմում բժշկի քան իգական սեռի ներկայացուցիչները:

 

Հիվանդության հետևանք կարող է լինել ոչ միայն ուժեղ քորը, այլև այլանդակված եղունգները: Սնկերն ալերգեններ են և արտազատում են միկոտոքսիններ, որոնք վնասակար են ամբողջ օրգանիզմի համար: Դրանք նպաստում են բրոնխիալ ասթմայի, եղնջատենդի (крапивница), ալերգիկ ռինիտի, մարսողական համակարգի հիվանդությունները, թոքերի հիվանդությունների և մի շարք այլ հիվանդությունների առաջացմանն ու հետագա խորացմանը: Սնկային վարակի մի քանի օջախի դեպքում՝ թույլ իմունիտետի և նպաստող այլ գործոնների ազդեցության տակ կարող են առաջանալ խորը միկոզներ, որոնց ժամանակ սնկերն ախտահարում են կենսական նշանակություն ունեցող օրգաննեը (լյարդ, երիկամներ, սիրտ, փայծաղ, աչքեր, գլխուղեղ):


Հեշտ է շփոթել


Սնկային վարակի ախտանշանները լավ հայտնի են. ոտնաթաթի միկոզի դեպքում՝ քորը, կարմրությունն ու թեփոտությունը, եղունգի սնկային հիվանդության՝ օնիխոմիկոզի դեպքում՝ եղունգի գույնի (դեղին, դարչնագույն, մոխրագույն, սև) և կառուցվածքի (թույլ, շերտավորված, բարակած կամ հաստացած) փոփոխությունը: Սակայն օնիխոմիկոզը կարելի է հեշտությամբ շփոթել այլ խանգարումների, օրինակ՝ եղունգի նևրոտիկ ախտահարման կամ պսորիազի, հետ: Եղունգի արտաքին տեսքը կարող է փոխվել նաև օրթոպեդիկ խնդիրների, անոթների հիվանդությունների, վահանաձև գեղձի հիվանդությունների և էնդոկրին համակարգի այլ ախտաբանությունների ժամանակ: Սա է պատճառը, որ ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն բուժել միկոզը, քանի որ հնարավոր է, որ դա ամենևին էլ միկոզ չէ:

Բացի այդ, հակասեպտիկներ պարունակող հիգիենայի միջոցների պատճառով, երբեմն հիվանդության ընդհանուր պատկերը կարող է հստակ չլինել, ուստի հիվանդները շատ ուշ են դիմում բժշկի: Սա է պատճառը, որ անհրաժեշտ է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում խորհրդակցել բժշկի հետ և անցնել անհրաժեշտ բուժզննումը՝ հետագա բարդությունները կանխելու համար:


Չի կարելի անտեսել հիվանդությունը


Մեծ մասամբ հիվանդների մոտ զարգանում են մաշկի և եղունգների միկոզները միժամանակ և դրանք առնձին բուժելը, որպես կանոն, անարդյունավետ է: Այս դեպքում անհրաժեշտ է համալիր բուժում (քսուք՝ ոտնաթաթերի համար և խորը ներթափանցող լուծույթ կամ լաք՝ եղունգների համար): Սակայն արտաքին օգտագործման միջոցները կարող են արդյունավետ լինել, միայն եթե ախտահարված է եղունգի ⅓ մասից ոչ ավելին և ոչ ավել քան 3 եղունգը: Հիվանդության խորացման դեպքում անհրաժեշտ է նաև պարբերաբար ընդունել հակամիկոտիկներ, որոնք ոչ միայն բավական թանկ արժեն, այլև վնասակար են լյարդի համար: Սա ևս մի պատճառ է՝ ժամանակին բուժզննում անցնելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru
 










 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Lifestyle | Ավելացրեց: erkusov.com (05.08.18)
Դիտումներ: 1879